Նիհոնդայրա աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիհոնդայրա աստղադիտարան
Տեսակաստղադիտարան
Աստղադիտարանի կոդ385
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՎայրShimizu? և Shimizu-ku?
ԲԾՄ303 մետր
Հիմնադրվել է՝1967
Կոորդինատներ: 34°58′25.748400099996″ հս․ լ. 138°27′56.977200099965″ ավ. ե. / 34.97381900002777400° հս․. լ. 138.46582700002775823° ավ. ե. / 34.97381900002777400; 138.46582700002775823

Նիհոնդայրա աստղադիտարան (ճապ.՝ 日本平観光天文センター, աստղադիտարանի կոդը` — «385»[1]), աստղադիտարան Ճապոնիայում, տեղակայված է Սիուձոկա պրեֆեկտուրայի Ծիմիդզու գյուղի մոտ գտնվող բլրի վրա[2]: Աստղադիտարանը երբեմն նաև անվանվում է իր գտնվելու վայրի անունով Սիուձոկայի աստղադիտարան: Այստեղ, ճապոնացի աստղագետներ Տակեշի Ուրատայի և Մինորու Կիձավայի կողմից հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ[2]:

2007 թվականին աստղադիտարանը աշխարհում 43-րդն էր աստերոիդների հայտնաբերման վայրերի ցանկում, այն ժամանակ այստեղ հայտնաբերվել էին 163 աստերոիդներ, սակայն 2016 թվականի տվյալներով այստեղ արդեն հայտնաբերվել են ավելին քան 400 աստերոիդներ[3]:

1983 թվականի փետրվարի 8-ին Գեյսեյի աստղադիտարանում Ցուտոմու Սեկիի կողմից հայտնաբերված աստերոիդը անվանվել է (2880) Նիհոնդայրա ajs astxadita8ani patvin[2]:

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 163 աստերոիդ:
  • 7024 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 1967-ից 2000 թվականները[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «List Of Observatory Codes»։ Minor Planet Center։ Վերցված է 4 February 2016 
  2. 2,0 2,1 2,2 Schmadel Lutz D. (2007)։ «(2880) Nihondaira»։ Dictionary of Minor Planet Names – (2880) Nihondaira։ Springer Berlin Heidelberg։ էջ 237։ ISBN 978-3-540-00238-3։ doi:10.1007/978-3-540-29925-7_2881 
  3. «Minor Planet Discovery Sites»։ Minor Planet Center։ 24 February 2016։ Վերցված է 4 February 2016 
  4. Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները