Վահրամ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Մկրտչյան
Ծնվել էօգոստոսի 7, 1963(1963-08-07)[1] (60 տարեկան)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԳործունեությունՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀԺԱՄ

Վահրամ Պատվականի Մկրտչյան (օգոստոսի 7, 1963(1963-08-07)[1]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ [1], ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Մկրտչյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 7-ին, Ապարանի շրջանի Վարդաբլուր գյուղում։

1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզմաթ դպրոցը։

1980-85թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։

1988թ-ին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան։ Ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է 1992թ-ից։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-2000թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող։

2000-2004թթ. -ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ։

2004-2006թթ. - ԵՋԿ ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն։

2006 թ-ից ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող։ Շուրջ հինգ տասնյակ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։

2007 թ-ից առ այսօր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է (հասարակական հիմունքներով):[2]

2014-17թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր , պետաիրավական հանձնաժողովի անդամ։

2017-18թթ. -  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ։

2018 թ․ մայիսին հրաժարական է ներկայացրել և ազատվել պաշտոնից՝ կապված ՀՀ-ում բռնի իշխանափոխության հետ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ֊ից մինչև 2001 թ.֊ը անդամակցել է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությանը, 1997 թ֊ից եղել է ԱԺՄ վարչության քարտուղար։ ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ է (2001 թ.)։ 2004-2009 թթ. եղել է ՀԺԱՄ կուսակցության նախագահի տեղակալ, 2009-2012 թթ.՝ կուսակցության վարչության նախագահ [3] Արխիվացված 2016-03-14 Wayback Machine:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Մկրտչյանը ամուսնացած է և ունի երկու որդի և մեկ թողնուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում

2. Բարեպաշտ սերունդ հիմնադրամ

3. ՀԺԱՄ կուսակցություն Արխիվացված 2015-08-01 Wayback Machine