Միխայիլ Ավիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Ավիլով
Ծնվել էնոյեմբերի 21, 1907(1907-11-21)
ԾննդավայրՑիմլյանսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Վախճանվել էհունիս 1974 (66 տարեկանում)
Վախճանի վայրՌոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և անասնաբույժ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն և պոեմ

Միխայիլ Ալեքսանդրովիչ Ավիլով (ռուս.՝ Михаил Александрович Авилов, նոյեմբերի 21, 1907(1907-11-21), Ցիմլյանսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան - հունիս 1974, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ալեքսանդրովիչ Ավիլովը ոչ թեթև ճակատագրի գրող է: Պոեզիայի նկատմամբ սերը նրա մոտ դրսևորվել է դեռևս այն ժամանակ, երբ նա սովորում էր աշխատանքային դպրոցում, սիրում էր կարդալ բանաստեղծություններ և դրանք անգիր սովորել: Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսնում դպրոցական թերթում: Միխայիլ Ալեքսանդրովիչ Ավիլովը բանաստեղծություններ էր գրում միշտ, երբ աշխատում էր բեռնակիր Նովոչերկասսկում, ներհատիչ մեքենայի մեքենավարի օգնական Լուգանշչինայում, երբ ավարտելով Նովոչերկասսկի անասնաբուժական ինստիտուտը` 1931 թվականին դառնում է գյուղական անասնաբույժ, երբ գերության մեջ էր:

Ավիլովը իր «Անմահը» բանաստեղծությունների գրքի նախաբանում իր ոչ թեթև ճակատագրի մասին այսպես է գրում.

Aquote1.png 1941 թվականի ամռանը, երբ զորակոչվեցի գործող բանակ, մեր զորամասն ընկավ շրջափակման մեջ:

Գերի, Բուխենվալդ, Օրդուֆ, Գրավինկել, Բերգեն-Բելցեն … Ես տեսա ռազմագերիների անմարդկային տանջանքները ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում, ինքս զգացի այդ ամենը և չէի կարող այդ մասին լռել: Բանաստեղծություն գրելու հնարավորություն, հասկանալի է, չկար, և ես դրանք ստիպված մտապահում էի, արտասանում միայն շատ մոտ մարդկանց համար, բայց դրանց զգալի մասը մոռացել եմ:
1945 թվականի փետրվարին ինձ որպես աշխատելու ունակությունը կորցրած` ֆաշիստները ուղարկեցին Բերգեն-Բելցեն ոչնչացնելու նպատակով: Սակայն հիտլերական դահիճները չէին հասցնում հրկիզել քաղցից, հիվանդություններից և տանջանքներից մահացածներին, այդ պատճառով էլ որոշ մահապարտներ, դրանց թվում նաև ես, կենդանի մնացի: Ազատագրման օրը` 1945 թվականի ապրիլի 15-ը ես կհիշեմ ամբողջ կյանքում:
Խորհրդային հոսպիտալում առաջինը, որ ես արեցի այդ ժամանակ, թղթին հանձնեցի իմ բանաստեղծությունները: Հայրենիք վերադառնալով` զգացի, որ առանց բանաստեղծությունների չեմ կարող ապրել, քանի որ դրանք պետք են մարդկանց:

Aquote2.png


Միխայիլ Ավիլովի ստեղծագործության գլխավոր թեման եղել է հավատը խորհրդային կոփվածություն անցած մարդու նկատմամբ, որը դիմակայել է դժոխային տանջանքներին, ատել ֆաշիզմը և սիրել կյանքը: Այդ թեման ստեղծագործորեն զարգացրել «Անմահը» ժողովածուում, որը լույս է տեսել 1961 թվականին Ռոստովի հրատարակչությունում: «Փշալարերի ետևում» բանաստեղծությունների շարքը խորհրդային մարդու անվախության, քաջության և հայրենիքին նվիրվածության վկայությունն է, որն ավելի հնչող է արտահայտված նրա երկրորդ «Մարդու անվամբ» ժողովածուի մեջ (Ռոսհրատ, 1963), որտեղ ընդգրկված են «Դոն-Կիխոտ» և «Հեքիաթ հսկաների և քնած գեղեցկուհու մասին» պոեմները:

Ավիլովը ուժեղ և քաջարի մարդկանց է նվիրել «Ժամանակի գույնը» պոեմը, որի հերոսները Մերձդոնյան դաշտերում կուլակների կրակոցների տակ աշխատող 20-ական թվականների երիտասարդ կոմերիտականներն են: Ավիլովի վերջին ստեղծագործությունը «Մոխիր» պոեմն էր (Ռոսհրատ, 1970), որը նվիրված է խորհրդային մարդու անկոտրում հոգեկան ուժին, հպարտ մարտիկներին, ուժեղ և բարձր քաղաքացիական ու բարոյական գաղափարներին, ֆաշիզմի դեմ պայքարողներին:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авилов, М. А. Бессмертник: Стихи. - Ростов н/Д: Кн. изд-во, 1961. - 56 с., портр.
  • Циклы: За колючей проволокой; После грозы.
  • Авилов, М. А. С именем человека: Поэмы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1963. - 27 с.
  • Содерж.: Дон-Кихот; Сказка о богатырях и спящей царевне.
  • Авилов, М. А. Пепел: Поэма. - Ростов н/Д: Кн. изд-во, 1967. - 22 с., портр.
  • То же - Ростов н/Д: Кн. изд-во, 1970. - 48 с., ил.
  • Авилов, М. А. Цвет памяти: Стихи и поэмы - Ростов н/Д: Кн. изд-во, 1977. - 79 с., ил. 1 л. портр.
  • Циклы: Бессмертник; Разговор с современником; После грозы; Из последних стихов; Поэмы: Пепел; Цвет времени; Неоконченная поэма.
  • Авилов, М. А. Бессмертник: Стихи и поэмы - Ростов н/Д: Кн. изд-во, 1982. - 63 с.
  • Содерж.: Стихи; Цвет времени: Поэма; Пепел: Из поэмы.

Հրապարակումներ հավաքածուներում և ամսագրերում (բանաստեղծություններ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Из последних тетрадей: «Стою у моря на обрыве…»; «Романтики, собратья Робинзона…»; «Но после нас живущим нужно знать…»; «Пустая ссора…» //Дон. 1977 - № 12 - С.107-109.
  • В ночь на 10 мая 1945 года; Советским солдатам; «Я шел смоленскими полями…»; «Я вижу в степи и далекое стадо…» - В кн.: От Дона до Победы. Ростов н/Д, 1985, с.5-7.

Ավիլովի կյանքի ու ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Долинский Д. Маленькие открытия // Комсомолец. - 1959. - 30 декабря
  • Анисимов Л. Заявка на зрелость // Молот. - 1960 - 8 июня
  • Котовсков В. Дорогой мужества // Молот. - 1965 - 18 февраля
  • Котовсков В. Поэт мужественного сердца // Молот. - 1967 - 21 ноября
  • Ефремов В. «Стремление к справедливости при любых обстоятельствах…» // Комсомолец. - 1974 - 14 сентября
  • Бугаенко Н. Стихи о мужестве // Веч. Ростов. - 1983. - 12 марта
  • Гегузин И. Поэт мужества: [о сб. «Цвет памяти» М. Авилова] // Лит. Россия. - 1977. - 25 февраля. - С. 20
  • Долинский Д. О поэме «Пепел» М. Авилова // Дон. - 1971. - № 12. - С. 177
  • Ефремов В. О сборнике «Цвет памяти» М. Авилова // Лит. обозрение. - 1977. - № 10. - С. 40-41
  • Моложавенко В. Пролог: [о поэте М. Авилове] // В кн. В. С. Моложавенко Костры памяти. - Ростов н/Д: Кн. изд-во, 1985. - С. 9
  • Моложавенко В. За нами - Москва: [о М. Авилове] // В кн. В. С. Моложавенко Костры памяти. - Ростов н/Д: Кн. изд-во, 1985. - С. 163-165
  • Рогачев А. О сборнике «Цвет памяти» М. Авилова // Дон. - 1977. - № 6. - С. 180
  • Русиневич К. Торжество жизни: [о сб. «Бессмертник» и поэме «Пепел» М. Авилова] // Молот. - 1971. - 20 июня
  • Скребов Н. «Создать, открыть и покорить» // Дон. - 1974. - № 11. - С. 67-68
  • Скребов Н. Возвел он песню в звание солдата // Молот. - 1977. - 22 ноября
  • Чекалин С. Мужество: [о сб. «Бессмертник» М. Авилова] // Комсомолец. - 1984. - 14 февраля

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. - Изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]