Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեղրեցոցից)
Jump to navigation Jump to search
Մեղրեցոց Սուրբ Աստվածածաին եկեղեցու ավերակները

Մեղրեցոց Սուրբ Աստվածածաին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Շուշի քաղաքում։ Կառուցվել է 1833 թ. Մահտեսի Հախումյանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։ Արձանագրություններում հիշատակվում է որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղոթասրահը (24,75x12,77 մ) ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ ՈՒնեցել է երկու դուռ հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։

Հարավային դռան ճակատային քարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը.«1838 Մահտեսի պապայ հախումեանց տոհմին չուներ զաւակ մարմնաւոր ինքեան զօր հասին պատրաստեաց կտակ շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահանգոյն,որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն յանուն Տիրամայր սուրբ Աստվածածաին կենաց պատճառի յիշատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մեջ տաճարիս պերճ գերեզմանիս։[1]» Զանգակատունը եռահարկ էր՝ սրբատաշ քարից։ ՈՒթանկայուն ռոտոնդայի նման մի փոքրիկ զանգակատուն էլ գտնվում էր եկեղեցու տանիքի մեջտեղում։ Երբեմնի ճարտարապետական համալիրը 1960-ական թթ. ադրբեջանական գաղութարարների կողմից քանդվել, հարմարեցվել և վերածվել էր ամառային բացօթյա բեմահարթակի։ Խորանը և կողային աբսիդները պահպանվել են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակար Բարխուդարյան,Արցախ,Եր., 1996,էջ 94-95
  2. Շահեն Մկրտչյան,Լեռնայաին Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները,Եր., 1985 թ., էջ225-226