ՄաքՔուեյի շախմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաքքուեյի շախմատից)
Գլինսկու և ՄաքՔուեյի շախմատների տախտակը և խաղաքարերը նույնն են

ՄաքՔուեյի շախմատ. Գլինսկու շախմատի տարբերակ է հանդիսանում ՄաքՔուեյի վեցանկյուն շախմատը[1], որի հեղինակներն են Դեյվ ՄաքՔուեյը և Ռիչարդ Հոնեյկուտը։

Այս շախմատում գործածվում են նույն՝ Գլինսկու շախմատի տախտակը, խաղաքարերն ու կանոնները՝ հետևյալ տարբերություններով.

  • Կոմպլեկտում առկա է 7 զինվոր՝ Գլինսկու շախմատից երկուսով, իսկ դասական շախմատից՝ մեկով պակաս։
  • Գործածվում է խաղաքարերի մեկնարկային դասավորության ավելի կոմպակտ տարբերակ, որի դեպքում յուրաքանչյուր կողմի դասավորության ներսում չկան դատարկ դաշտեր (տես դիագրամը)։
  • Զինվորը հարձակվում է անկյունագծով առաջ (փղի քայլի ուղղությամբ)։ Այս քայլը տեսականորեն ավելի մոտ է դասական շախմատում զինվորի քայլին, այն ընդունված է նաև Շաֆրանի շախմատում։
  • Կենտրոնական f ուղղահայացի վրա կանգնած զինվորը չի կարող առաջնային կրկնակի քայլ կատարել, որի արդյունքում խաղացողներից ոչ մեկը չի կարող զինվորի մեկ քայլով մեկնարկային դիրքից գրավել կենտրոնը։
  • Չկա ոչ ոքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]