Մասնակցի քննարկում:Vaga-am

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտրյալ ցանկ. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ[խմբագրել կոդը]

FeaturedListCreatorBarnstarI.png Ընտրյալ Ցուցակ
Հարգելի՛ Vaga-am, այս շքանշանը Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության հուշադրամներ հոդվածն ընտրյալ ցանկ դարձնելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրումների համար:--Արամ քննարկում 20:26, 15 Հունվարի 2016 (UTC)

Օրվա հոդված. «Ուզբեկստանի հուշադրամներ»[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark approved.svg

Հարգելի՛ Vaga-am, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ուզբեկստանի հուշադրամներ» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հունվարի 27-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ 02:05, 27 Հունվարի 2016 (UTC)

Էհհ, Արամ ջան, էդ օրվա հոդվածների գործը ո՞նց ես առաջ տանում։ — Vahe քնն. 15:35, 27 Հունվարի 2016 (UTC)
Մի քիչ դժվար, բայց սիրով, ու եթե կողքիս են քեզ նման բարեխիղճ խմբագիրներ, Վահե ջան, գործն անհամեմատ դյուրին է դառնում: Հարգանքներս՝--Արամ 08:28, 28 Հունվարի 2016 (UTC)

Լրացում[խմբագրել կոդը]

Վահե ջան, ողջույն: Ես Պատկեր:Medal Pope foto Av1.jpg և Պատկեր:Medal Pope foto Rev1.jpg բեռնել եմ պահեստ: Կարո՞ղ ես Հայաստանի Հանրապետության հուշադրամներ ցանկում համապատասխան փոփոխություններն անել: Կանխավ շնորհակալություն:--Ar sog 18:45, 9 Հուլիսի 2016 (UTC)

Արամ ջան, այս հիշատակային նիշը չի հանդիսանում լիարժեք մետղադրամ/հուշադրամ, իսկ ըստ իս ընդհանրապես հուշադրամ չի կարող լինել։ Այս կարող է կրել այսպիսի բնորոշում՝ հիշատակային նիշ, մետաղական նիշ, հուշամեդալ և այլն։ Նման նիշերի համար անհրաժեշտ է նոր էջ ստեղծել։ Բավական մեծ քանակությամբ ոչ պաշտոնական հուշադրամներ, հիշատակային նիշեր կան, որոնց մասին ստեղծելու եմ Հայկական հիշատակային նիշեր և ոչ պաշտոնական հուշադրամներ կամ Հայկական ոչ պաշտոնական հիշատակային մետաղադրամներ հոդվածը։ Զուտ ժամանակի հարց է։ — Vahe քնն. 12:51, 10 Հուլիսի 2016 (UTC)
Լավ, Վահե ջան, շնորհակալ եմ պատասխանի համար, ԿԲ-ն էլ է որպես հուշամեդալ թողարկել 1, նոր տեսա: --Ar sog 14:27, 10 Հուլիսի 2016 (UTC)

Antu face-angel.svg Ֆիրգունի միջազգային օր[խմբագրել կոդը]

Շնորհակալություն *-*
Դու զվարճալի՛ ես
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
Մենք քեզ սիրում ենք
Հարգելի՛ Vaga-am, այսօր Ֆիրգունի միջազգային օրն է: Շնորհակալություն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր մեծ ներդրման համար

Հարգանքներով՝ ողջ համայնքի անունից

Ջնջման է ներկայացվել Կաղապար:Ոչ ազատ օգտագործում որպես պատկերանիշ հոդվածը[խմբագրել կոդը]

Mauritius Road Signs - Warning Sign - Other dangers.svg
Հարգելի՛ Vaga-am, Ձեր ստեղծած կամ խմբագրած Կաղապար:Ոչ ազատ օգտագործում որպես պատկերանիշ հոդվածը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ չի օգտագործվում, օգտագործվում է այլ կաղապար։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Ar sog 12:55, 18 Հուլիսի 2016 (UTC)

-- Ar sog 12:55, 18 Հուլիսի 2016 (UTC)

Արամ ջան, խնդիր չկա։ Մեկ է՝ չի օգտագործվում։ — Vahe քնն. 17:22, 18 Հուլիսի 2016 (UTC)

-իյ[խմբագրել կոդը]

Վահե ջան, բարի լույս: Խնդրում եմ ռուսերեն -իյ վերջավորություն ունեցող տեղանունները տեղափոխելուց հետո, -իյ-ովները պիտակել ջնջման: Մենք ժամանակին հնարավորինս մաքրել ենք, բայց անհնար էր ամբողջը: Շնորհակալություն:--Arsog 1985 07:13, 23 Հուլիսի 2016 (UTC)

Արամ ջան, իսկ «իյ» վերջավորությամբ անվանումներով վերահղումները մեզ ինչո՞վ են խանգարում։ Ուզում եմ պարզապես հասկանալ։ — Vahe քնն. 07:15, 23 Հուլիսի 2016 (UTC)
Սխալ են: Սխալ անվանումով անգամ վերահղում չպիտի մնան: Մեկ հարց էլ. Կոշելխաբլ սխա՞լ է:--Arsog 1985 07:17, 23 Հուլիսի 2016 (UTC)
Արամ ջան, Կոշեխաբլ է, ոչ թե Կոշելխաբլ։ Բայց «իյ» վերջավորությամբ անվանումները այդքան է սխալ չեն, պարզապես տառադարձման կանոնների փոփոխության պատճառով մեկ ձևը փոխարինվել է մյուսով, իսկ մենք ունենք հայալեզու գրականություն, որտեղ կա «իյ»-ի գործածությում։ — Vahe քնն. 07:19, 23 Հուլիսի 2016 (UTC)
Վահե ջան, մենք արդեն քննարկել ենք սա: Կոշելխաբլ-ներն էլ խնդրում եմ պիտակել ջնջման:--Arsog 1985 07:24, 23 Հուլիսի 2016 (UTC)
Եղբայր, մի տեսակետ ունեմ քեզ հայտնելու և մի հարցով դիմելու եմ քեզ։
  1. Ես հայերեն վիքիում չեմ տեսել որևէ մի մասնակցի, որը կփորձի գործնականա տառադարձության իրական քայլեր կատարի կամ որևէ կերպ խթանի դրանց։ Հետևյալ՝ 1 և 2 ձեռնարկները լրիվ ես եմ խմբագրել, նույնիսկ այս քննարկմանը գրեթե ոչ ոք «տոն» չտվեց։ Ես մեծաքանակ գրականություն եմ կարդացել տառադարձման հիմունքների վերաբերյալ, դրան գումարած վիքիի հիմունքներով վերահղումները կարող են կրել անվանումների հետևյալ տիպերը՝ հնչյունային տառադարձում, գրադարձում, ֆոնեմատիկական տառադարձում, իսկ հոդվածի վերնագրի դեպքում՝ գործնական տառադարձում։
  2. Ում հետ կարող եմ քննարկել ոչ այդքան մեծածավալ փոփոխությունների համար բոտ օգտագործելու հնարավորությունը։ — Vahe քնն. 07:36, 23 Հուլիսի 2016 (UTC)
Վահե ջան, ինչ վերաբերում է առաջին կետին, ապա ՀՎ-ում անգամ խորհրդարանի քննարկումները քիչ մասնակցություն են ունենում, բացի այդ, հավատա՛, իմ գիտելիքներն են ներում, որպեսզի որոշ լեզվական հարցերում կարծիք հայտնեմ և միանշանակ ճիշտ չեմ համարում սխալ վերահղումների առկայությունը, մանավանդ եթե մանրամասնենք, -իյ-ով հոդվածները շատ առաջ են սկսվել ուղղվել: Ինչ վերաբերում է երկրորդ հարցիդ, եթե այդքան մեծածավալ չեն լինելու ուղղումները (այսինքն՝ եթե վերջին փոփոխությունները չեն փակելու), կարող ես ուղղակի ԱՎԲ գործածել՝ որպես սովորական մասնակից: Հետո եթե ուղղումներդ շատացան, նոր բոտի համար դիմես: ԱՎԲ-ն օգտագործելու համար Ադմինների տեղեկատախտակում հարցում ես բացում, իսկ բոտի համար՝ Բոտի կարգավիճակի դիմում, որտեղ արդեն մեկամսյա քվեարկությամբ համայնքը տալիս է իրավունք:--Arsog 1985 07:44, 23 Հուլիսի 2016 (UTC)
Արամ ջան, Մի կարճ հարց, բայց ներքուստ շատ բովանդակալից՝ Սուխումի և Բաթումի վերահղումները գոյության իրավունք ունե՞ն։ AWB-ի համար շնորհակալություն։ — Vahe քնն. 07:48, 23 Հուլիսի 2016 (UTC)
Ո՛չ, որովհետև եթե մարդ գրեց Սուխում, Բաթում, արդեն որոնման դաշտը կբերի ճիշտ տարբերակը:--Arsog 1985 07:49, 23 Հուլիսի 2016 (UTC)
Բայց եթե մարդ գրեց Կրասնի, Մայսկի, ապա նույնպես կբերի ճիշտ տարբերակը։ Սուխումի և Բաթումի տարբերակները լեզվի տեսչության կողմից սխալ տառադարձում են համարավել-հայտարարվել։ — Vahe քնն. 07:52, 23 Հուլիսի 2016 (UTC)
Ճիշտ ես, ես քննարկման սկզբից մտածում եմ նման սխալ (Յեյլի) վերահղումները վերացնելու մասին, և անպայման գործուն քայլեր կձեռնարկվեն դրա ուղղությամբ: Շնորհակալ եմ քննարկման համար, Վահե ջան:--Arsog 1985 07:57, 23 Հուլիսի 2016 (UTC)

Արամ ջան, ադմինների տեղեկատախտակում է՞լ է նույն պասիվ դրությունը, ինչ հոդվածների գնահատման էջում ))) — Vahe քնն. 17:16, 25 Հուլիսի 2016 (UTC)

Ռուսական շքանշան[խմբագրել կոդը]

BoNM Russian Federation Hires.png Ռուսական շքանշան
Վահե ջան, այս շքանշանը քեզ, Ռուսաստանին նվիրված հոդվածներ զարգացնելու համար։ Спасибо. --TonJ (քննարկում) 14:29, 21 Օգոստոսի 2016 (UTC)

Շնորհակալ եմ,TonJ ջան, չնայած մի երևակայելի բան չեմ արել։ — Vahe քնն. 15:51, 21 Օգոստոսի 2016 (UTC)

Անդալուսիա և տաիֆաներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Vaga-am: Բավական ուշ նկատել եմ այս երկու տերմինների փոփոխությունը, որ իրականացրել ես երևի մոտ մեկ ամիս առաջ: Արդյոք եղել է որևէ քննարկում դրա հետ? Եթե այո, ուղարկիր խնդրեմ հղումը: Որպես արաբերենի մասնագետ՝ կարող եմ ասել, որ բառը արաբերենում հնչում է տաիֆա և ոչ թե տայֆա կամ այլ կերպ, իսկ դու բոլոր հոդվածներում ու կատեգորիաներում փոփոխել ես դա ու չես ներկայացրել աղբյուր՝ նույնիսկ հայերեն: Ինչ վերաբերում է Անդալուսիա բառին, ապա դա ոչ իսպաներեն, ոչ էլ արաբերեն Անդալուզիա չի հնչում, որը անվանափոխել ես էլի ամեն տեղ: Նույնիսկ եթե գրվեր Andaluzia, կկարդացվեր ս-ով: --Հայկ (արաբագետ) 17:28, 24 Սեպտեմբերի 2016 (UTC)

Հայկ ջան, նախ սկսեմ Անդալուզիայից։ Իրոք, ըստ գործնական տառադարձության տառադարձվում է Անդալուսիա ձևով, սակայն Անդալուզիա ձևը դասվում է կանոններից հեռացող ավանդական անվանումների շարքին (պաշտոնական փաստաթղթի տեսքով հիմնավորում)։ Այժմ տայֆայի վերաբերյալ։ Որպես պետական կազմավորման ձև «taifa» եզրույթը ունի արաբերեն ծագում՝ իրոք «տաիֆա»/«տաուաիֆ» ձևով, սակայն հանդիսանալով զուտ Պիրենեյան թերակղզու և մասնավորապես Իսպանիայի պատմությանը բնորոշ պետական կազմավորումներ, աշխարհին և մասնավորապես հայերին հայտնի են իսպանալեզու «taifa» եզրույթի տեսքով, իսկ «ai» տառակապակցությունը իսպաներենից տառադարձվում է «այ» ձևով (ի տարբերություն «aí» — «աի»)։
Հ․Գ․ Հայկ ջան, ես քո՝ արաբերենի մասնագետ լինելու փաստին ոչ միայն ծանոթ եմ, այլև իրապես գտնում եմ, որ որևէ արաբական տերմինի թարգմանության կամ տառադարձման համար առաջին հերթին դիմելու եմ քեզ ու խորհրդակցելու եմ քեզ հետ։ Իսպաներենին և նրանից տառադարձման կանոններին տիրապետելու բավականին լուրջ ունակություններից ելնելով՝ մի շարք դեպքերում պարզապես ընդհանուր քննարկում բացելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ առաջնորդվում եմ ընդհանուր կանոններով։ Ներկայումս պասիվ եմ խմբագրումների առումով, բայց շատ եմ սպասում քո պատասխանին, նախօրոք շնորհակալություն :) — Vahe քնն. 18:09, 24 Սեպտեմբերի 2016 (UTC)
Ողջույն Վահե ջան: Ինչպես տեսնում ես՝ ես ինքս բավական պասիվ եմ դարձել և վաղուց առաջվանը չի: Անդալուզիայի հետ կապված, նախ հղումը չի աշխատում, և ուզում եմ զուտ հավատալ քո խոսքին՝ առանց աղբյուր: Բայց նույնիսկ եթե դա այդպես է, վիքիպեդիան ընտրում է ճիշտ տարբերակներից տարածվածը, ինչպես գիտես: Զ-ն սխալ է և գիտական գրականության մեջ տարածված չէ: Տաիֆան, այո, հենց մեր հասկացած թայֆան է, բայց ոչ մի տեղ չի գործածվում այդ թայֆան՝ բացի ժարգոնական խոսակցական լեզվից: Իսպաներեն չեմ հասկանում, բայց այստեղ պետք է առաջնորդվել ոչ թե իսպաներենով, այլ արաբերենով, որովհետև դրանք հենց արաբական պետություններ էին, ոչ թե իսպանական պետությունների արաբական անվանատարբերակը: Սա էլ իմ արձագանքը :-) Լավագույն մաղթանքներով՝ Հայկ (արաբագետ) 17:56, 3 Հոկտեմբերի 2016 (UTC)