Մասնակից:WildAndWhite/Ավազարկղ1
Արման Սամվելի Տոնիկյան, (5 սեպտեմբեր, 1989, Երևան, Հայաստանի Հանրապետություն), հայ տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, գիտական աշխատությունների հեղինակ[1][2], «Ապագայի կամուրջ» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր[3][4]: Մասնագիտական փորձառությունը զարգացրել է ակադեմիական, բանկային, մարքեթինգի և հաղորդակցությունների կառավարման ոլորտներում։ 2016 թվականից դասավանդում է ՀՀ պետական և մասնավոր բուհերում՝ զուգահեռ հիմնական զբաղվածություն ապահովելով բանկային ոլորտում։ Ակտիվ ներգրավվածություն է ունեցել հասարակական, երիտասարդական, գիտական և կրթական նախաձեռնություններում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին, Երևանում։
Հայրը՝ Սամվել Տոնիկյան, մայրը՝ Ժաննա Մադաթյան։ Ընտանիքի կրտսեր որդին է։
Ամուսնացած է։ Անկուսակցական է։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996-2006 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գ. Գյուլբեկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցը:
2006 թվականին ընդունվել և 2010 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրիատը՝ «Ագրոպարենային համակարգի ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ:
2012 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն բուհի մագիստրատուրան՝ «Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ։
2012–2015 թվականներին հետազոտողի կրթական ծրագրի շրջաանակում ասպիրանտի անհատական ուսումնական պլանով ուսումնառել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և պաշտպանելով «Վարկային պորտֆելի կառավարման առանձնահատկությունները և բարելավման ուղիները ՀՀ առևտրային բանկերում» թեմայով ատենախոսությունը՝ 2016 թվականի մայիսի 11–ին Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի Տնտեսագիտություն-014 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ Ը.00.03 - «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ[5][6][1]:
2013–2014 թվականներին Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռահար ուսուցման դեպարտամենտում անցել է «Հասարակայնության հետ կապեր և շուկայագիտություն» մասնագիտական վերապատրաստման դասընթացը։
2015 թվականին ավարտել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ PR դպրոցը (1–ին հոսք)։
2015 թվականին ավարտել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։
2016-2014 թվականներին սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (12–րդ սերունդ)՝ մասնակցելով Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին (Ֆրանսիա, Ստրասբուրգ, ԵԽ)։
Արման Տոնիկյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է[1]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2024 թվականից աշխատում է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ում։
2022-2024 թվականներին աշխատել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ–ում՝ որպես Գովազդի բաժնի պետ։
2019-2022 թվականներին դասավանդել է Երևանի «Գլաձոր» համալսարանի Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնում՝ միաժամանակ ղեկավարելով Արտաքին կապերի և միջազգայնացման բաժինը։
2017 թվականի հունիս–օգոստոս ամիսներին աշխատել է «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ում։
2010–2017 թվականներին աշխատել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ–ում։
2017 թվականից առ այսօր դասավանդում է ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնում։
2016 թվականից առ այսօր դասավանդում է ՀՊՏՀ Բանկային գործի և ապահովագրության ամբիոնում։
Դասընթացներ և վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2023 թվականի մայիսի 22-26-ը Իտալիայում Տուշայի համալսարանում մասնակցել է վերապատրաստման միջազգային շաբաթին:
- 2019 թվականի սեպտեմբերի 16-ից 19-ը եղել է «Տրոպենթագ 2019» ամենամյա միջդիսցիպլինար գիտաժողովի մասնակից, Կասսել, Գերմանիա:
- 2019 թվականի հուլիսի 14-ից 21-ը եղել է «E+ տվյալների հավաքագրում» թեմայով աշխատաժողովի, Էրազմուս+ Հիմնական գործողություն 1 «Միջազգային կրեդիտային շարժունության» ծրագրի մասնակից, Գերմանիա:
- 2019 թվականի մայիսի 17-ից 22-ը վերապատրաստվել և դասավանդել է Իտալիայի Տուշայի համալսարանում:
- 2019 թվականի փետրվարի 14-ից 25-ը Գերմանիայում մասնակցել է«Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության» TOPAS Էրազմուս+ Հիմնական գործողություն-2 եվրոպական նախագծին:
- 2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը մասնակցել է «Եվրազիա 2018» միջազգային կրթական համաժողովին, Օրենբուրգ, ՌԴ
- 2018 թվականի օգոստոսի 9-ից 16-ը մասնակցել է «Բալթյան Արտեկ 2018» միջազգային երիտասարդական կրթական համաժողովին, Սվետլոգորսկ, ՌԴ
- 2018 թվականի հուլիսի 16-ից 21-ը եղել է 11-րդ ամառային ակադեմիայի «Ազատություն, օրենք և տնտեսագիտություն» մասնակից, Տնտեսագիտության և իրավունքի եվրոպական ինստիտուտ, Սաիրմե, Վրաստան
- 2017 թվականի 08.11.-10.11.2017 թ. Ժողովրդավարության համաշխարհային համաժողով, Եվրոպայի խորհուրդ, Ստրասբուրգ, Ֆրանսիա
- 04.06.-09.06.2017 թ. Երիտասարդ մասնագետների 10-րդ դիվանագիտական սեմինար, Մոսկվա, Սիմֆերոպոլ, Ստավրոպոլ, ՌԴ
- 02.11.2013 – 15.11.2014 - «Հասարակայնության հետ կապեր և շուկայագիտություն» մասնագիտական վերապատրաստման դասընթաց, Երևանի պետական համալսարան (լրացնել)Persons.anau
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Տոնիկյան Արման Սամվելի, Persons.anau». persons.anau.am.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023-12-25-ին.
- ↑ (PDF) (Report). 2021 https://www.petekamutner.am/shared/Reports/Report2020-01291925-hb.pdf.
{{cite report}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Առավոտը Իմ ռադիոյում. Առաջին քայլը դեպի Ապագայի կամուրջ».
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն); Unknown parameter|Cite=
ignored (օգնություն) - ↑ «Supreme Certifying Committee». bok.am. 2015-12-24. Վերցված է 2024-02-18-ին.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2024-02-17-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://tech.news.am/eng/news/59/why-do-people-fall-into-traps-of-financial-scammers-and-how-to-avoid-it.html
- https://asue.am/am/faculty/fin/chair-of-banking-and-insurance/-arman-tonikyan
- https://www.youtube.com/watch?v=_n5HgeMp8Oo
- https://www.bok.am/user/39279
- https://banber.eiu.am/index.php/banber/article/view/113
- https://www.petekamutner.am/shared/Reports/Report2020-01291925-hb.pdf
- https://arar.sci.am/dlibra/docmetadata?showContent=true&id=270814
- https://www.yerevan.am/uploads/media/default/0002/02/132975c4fb14152d4011d2e28e5bf5482d95b1da.pdf
- https://factor.am/683666.html (ուսումնասիրել)