Մասնակից:Violla M./Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաուդի կենտրոն, Ռեուս, Կատալոնիա, Իսպանիա

Գաուդի կենտրոն, թանգարան՝ նվիրված իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիին, Ռեուս, Կատալոնիա, Իսպանիա։

Գաուդի կենտրոնը պաշտոնապես բացվել է 2007 թվականի մայիսին[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնում Plaça del Mercadal կոչվող հրապարակում[2]։ Կենտրոնն իրենից ներկայացնում է եռհարկանի շինություն՝ նախագծված ճարտարապետներ Ջոն Սիբինայի, Տոշիակի Թենջի և Գաբրիել Բոսկսի կողմից։ Շինությունն իր մեջ ներառում է Գաուդիի արվեստի աշխատանքները, աուդիո և վիզուալ տեխնոլոգիայով հարուստ փաստահավաք գործընթացներից[3]։

Antoni Gaudí I Cornet (1852-1926)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաուդի կենտրոնը բացվել է 2007 թվականի մայիսին որպես ժամանակակից և ինտերակտիվ թանգարան[1]։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում գտնվող Plaça del Mercadal հրապարակում[2]։ Տեղի բնակչության համար կենտրոնը հայտնի է որպես «Գաուդիի արկղիկ» (անգլ.՝ Gaudí Casket)[4], որը նվիրված է Անտոնիո Գաուդիին՝ «քաղաքի սիրելի որդուն»[5]։ Քննարկումների կենտրոնում ցուցադրվում են նրա կյանքին վերաբերող աշխատանքներ և մի քանի փրկված ձեռագիր տետրեր[1], որոնց թվում է նաև Գաուդիի մոդելների, հիմնական աշխատանքների և ցուցադրությունների կրկնօրինակները և բնօրինակները՝ անգլերեն թարգմանություններով[6]։

Ճարտարապետություն և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը եռհարկանի է[5], ցուցահանդեսի տարածքը զբաղեցնում է 1,200 մ երեք հարկերը ներառյալ[1]։ Այն հայտնի է նաև որպես քաղաքի մուտքի դուռ:

Քաղաքային խորհուրդը 10000 եվրո է ներդրել շինության ճակատային մասում լուսավորության փոփոխությունների համար: ԼԵԴ համակարգը խնայում է էլեկտրականության 70% -ը[7]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնն առաջարկում է զբոսավարի ծառայություն դեպի Ռեուսի կատալոնական մոռեդնիզմով կառուցված շինություններ, ինչպիսիք են Institut Pere Mata հիվանդանոցը, Casa Navàs շինությունը, և վերադարձ Գաուդի կենտրոն[8]։ Թանգարանը նաև ունի ժամանակավոր ցուցասրահ, նվերների խանութ և ռեստորան[5]: Առաջատար աուդիո և վիզուալ տեխնոլոգիան թանգարանի բանալին են: Այն նաև տրամադրում է աուդիո գիդեր տարբեր լեզուներով: Կենտրոնը գրավում է երեխաներին և մեծահասակներին՝ այցելուներին հնարավորություն տալով զգայարանների միջոցով փորձել ուսումնասիրել Գաուդիի արվեստի գործերը[5]։ Կենտրոնում կան Անտոնիո Գաուդիին պատկանող մի շարք իրեր, իր աշխատանքներին վերաբերող մեդիա նյութեր։

Առաջին հարկում՝ «Գաուդին և Ռեուս»-ում[4], ցուցադրված են Գաուդիի սևագրությունները, փաստաթղթեր և տեղեկություններ իր ծննդավայրի մասին։ Երկրորդ հարկում, որը կոչվում է «Գաուդի Հայտնագործող»[4], ներկայացված են Գաուդիի ոգեշնչումները և գաղափարներն արվեստում՝ արտահայտված երկկողմանի մոդելներով։ Երրորդ՝ «Անտոնիո Գաուդին և Տիեզերքը» հարկում[4] ցուցադրված են աուդիովիզուալ շոու՝ ուղեկցված «Invitation to the world of Gaudí» ֆիլմով, ինչպես նաև Գաուդիի հայտնի և տարբերվող աշխատանքների մոդելներ[5]։

Մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների մուտքը Գաուդի կենտրոն արժե 9 եվրո, ուսանողներինը՝ 5 եվրո, իսկ մինչև 8 տարեկան երեխաների մուտքն ազատ է[2]։ Կիրակի օրերին աշխատանքային ժամերը 11։00-ից 14։00 են, իսկ երկուշաբթիից շաբաթ օրերին՝ 10։00-ից 19։00[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Gaudí Centre | Cultural Heritage. Government of Catalonia.»։ patrimoni.gencat.cat։ Վերցված է 2019-10-27 
  2. 2,0 2,1 2,2 «Gaudí Centre Reus > Enjoycatalunya»։ Enjoycatalunya (en-US)։ Վերցված է 2019-10-27 
  3. «Visit Gaudi Centre Reus on your trip to Reus or Spain • Inspirock»։ www.inspirock.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-04 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Reus: the birthplace of Antonio Gaudi • ALL ANDORRA»։ ALL ANDORRA (en-US)։ 2018-09-01։ Վերցված է 2019-10-27 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Catalunya.com»։ www.catalunya.com։ Վերցված է 2019-10-27 
  6. Fodor's Travel Guides (Firm) (2019)։ FODOR'S BARCELONA : with highlights of catalonia.։ ROUTLEDGE։ ISBN 978-1640971738։ OCLC 1076515444 
  7. Pérez Mónica (2018-11-14)։ «Una nueva iluminación pone color a la fachada del Gaudí Centre»։ DiariMes.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-10-27 
  8. «Group Tours | Gaudí Centre»։ www.gaudicentre.cat։ Վերցված է 2019-10-27 
  9. «Gaudi Centre Reus - 2019 All You Need to Know BEFORE You Go (with Photos)»։ TripAdvisor (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Antoni Gaudí