Էլեկտրական տատանումները ձայնայինի փոխակերպող էլեկտրա– ձայնագիտական սարք։ Գործածվում է հեռախոսային ապարատներում, հեռախոսային կոմուտատորներում, ռադիո– տեխնիկական տարբեր սարքերում, չափիչ կամրջակներում ևն։ Ըստ փոխակերպման սկզբունքի՝ հեռախոսները լինում են էլեկտրամագնիսական, էլեկտրադինամիկական և պիեզոէլեկտրական։ Ըստ կառուցվածքի ժամանակակից բոլոր հեռախոսները պատիճավոր են։
Հեռախոսային ապարատի՝ կենցաղում գործածվող, սակայն տեխնիկապես ոչ ճշգրիտ անվանումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 357)։