Հարսնացուն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարսնացու (պատմվածք)ից)
Հարսնացուն
ռուս.՝ Невеста
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1903
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել է1903

Հարսնացու (ռուս.՝ Невеста), Անտոն Չեխովի պատմվածքներից, որը գրվել է 1903 թվականին։ Առաջին անգամ պատմվածքը տպագրվել է նույն թվականին «Ամսագիր բոլորի համար» թերթի 12-րդ համարում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ 1902 թվականից Չեխովը Միրոլյուբովի հետ Հովվապետ պատմվածքի մասին նամակագրության ժամանակ հիշեցնում է այլ պատմվածքի մասին։ Միանգամայն հնարավոր է, որ գրողը նկատի է ունեցել հենց Հարսնացու պատմվածքը։ Պատմվածքի վրա աշխատանքը Չեխովը սկսել է 1902 թվականին Յալտայում։ Սակայան աշխատանքը պատմվածքի վրա ընթանում էր դանդաղ։ Թեև դանդաղ, բայց այնուամենայնիվ գրում եմ։ Հիմա նստում եմ գրելու, պետք է շարունակել պատմությունը, բայց գրել, հավանաբար, կգրեմ վատ, ծույլ, քանի որ քամին շարունակվում է և տանը անտանելի ձանձրալի է[2]։ Սակայն փետրվարի 20-ին պատմվածքի ձեռագիրը արդեն պատրաստ էր։ Մաքրագիրը պատրաստ էր փետրվարի 27-ին։ Չեխովը կատարել է բազմաթիվ ուղղումներ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

23-ամյա երիտասարդ աղջիկ Նադյան 16 տարեկանից երազում էր ամուսնանալ և պատրաստվում էր իր հարսանիքին։ Նրան դուր է գալիս իր փեսացուն, սակայն ամուսնությունից առաջ աղջիկը սկսում է կասկածել։

Այդ ժամանակ Մոսկվայից վերադառնում է երիտասարդ մի տղա, Նադյա տատիկի հեռավոր բարեկամը՝ Սաշան։ Սաշան խոսակցության մեջ ներկայացնում է ազատ կյանքը և փորձում բացատրել, թե ինչպիսին կլինի նրա կյանքը ամուսնությունից հետո։ Հարսնացուն սկսում է էլ ավելի կասկածել։ Երբ գալիս է Սաշայի Մոսկվա մեկնելու ժամանակը, Նադյան ասում է որ գնում է նրան ճանապարհելու, բայց դրա փոխարեն նստում է գնացքը և մեկնում Պետերբուրգ սովորելու։

Որոշ ժամանակ անց Նադյան Մոսկվայում հանդիպում է Սաշային, իսկ ավելի ուշ վերադառնում մոր և տատիկի մոտ։ Նրանք արդեն վաղուց մոռացել էին աղջկան, քանի որ նրանք իրենց սեփական փորձով կարող են հասկանալ, թե ինչ ծանր է քաղաքի ազատ կյանքը։ Պատմվածքը ավարտվում է նրանով, որ աղջիկը իմանում է Սաշայի մահվան մասին։ Նա մահացել է Սարատովում թոքաբորբից։ Նադյան կրկին լքում է հարազատներին և վերջնականապես մոռանում անցյալ կյանքը։

Քննադատները պատմվածքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների մեծ մասը մեծ նշանակություն է տալիս պատմվածքի վերջաբանին։

Աշխույժ, ուժեղ ակորդը, որը ավարտում է այդ հիանալի տեսարանը, հնչում է ընթերցողի հոգում ինչպես հաղթական ավետիք, ինչպես կյանքի հանդիսությունը մեռած ձանձրույթի և գարշելի, գորշ ու միապաղաղ հասարակությունում[3][4]։
- Անգել Բոգդանովիչ

Քննարկման առիթ է հանդիսացել նաև Նադիայի ապագան, որը Չեխովի կողմից արդեն ներկայացված էր շատ վերացական։ Ոմանք տեսնում էին, որ Նադիան ցանկանում է իր կյանքին տալ հեղափոխական երանգներ[3]։

Ուժերը պետք է ուղղված լինեն ոչ միայն հասարակական կյանքը անձնականի վերածելու վրա[5]։
- Ի․ Ջոնսոնը Պրավդա ամսագրում

Պատմվածքի հիման վրա 1957 թվականին նկարահանվել է ֆիլմ (ռեժիսոր Գրիգորի Նիկուլին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Российская государственная библиотека». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Письмо А. П. Чехова О. Книппер, 1 февраляя 1903 г.
  3. 3,0 3,1 3,2 «Невеста». Примечания
  4. А. Б. Критические заметки. — «Мир божий», 1904, No 1, стр. 7-8
  5. «Правда», 1904, No 5, стр. 244