Հայկ (անձնանուն)
(Վերահղված է Հայկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ (այլ կիրառումներ)
|
Հայկ, տղամարդու տարածված, հայկական հնագույն անուն։ Հին հայկական դիցաբանական հայոց նահապետ Հայկի անունն է։ Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»[1]։ Հայկ անձնանունից են ծագել Հայկուհի. Հայկանուշ, Հայկանդուխտ իգական անունները։ Կան նաև Հայկունի և Հայկյան ազգանուններ։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան