Հայերն Ամասիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Ամասիայումից)

Հայերն Ամասիայում հաստատվել են վաղնջական ժամանակներից։ 1914 թ. քաղաքն ունեցել է շուրջ 14 հազար հայ բնակիչ։ Հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով։

Ամիրդովլաթ Ամասիացի

Քաղաքում գործել է երեք եկեղեցի (առաքելական՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Հակոբ, կաթոլիկ՝ Սուրբ Նիկողայոս), 12 դպրոց (միայն առաքելական հայերինը տասն էր՝ 1325 աշակերտով), 5 մանկապարտեզ, ազգային հիվանդանոց, բազմաթիվ մշակութային ընկերություններ։ Շրջակայքում են գտնվել հայկական Ս. Աստվածածին (Մարզվանի Ս. Աստվածածին) և Ս. Արիստակես վանքերը։ Ամասիայում լույս են տեսել «Ապառաժ» շաբաթաթերթը, ապա՝ ամսագիրը (1911 թ.), «Ամասիա» կիսամյա հանդեսը (1911-1914 թթ.)։ Եղել է Սեբաստիայի (Ավագի) վիլայեթի համանուն սանջակի կենտրոնը։ 1915 թ.-ին Ամասիայի և շրջակա ավանների (Գյումուշ, Հաջիքյոյ, Լիճ կամ Քյորքյոյ, Լաթիք են) հայերը բռնությամբ տեղահանվել են։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ 1971 թ. Ամասիայում ապրում էր շուրջ 300 հայ։ Ամասիայում է ծնվել հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։