Առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժային դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան, Հայաստանի Հանրապետությունում գործող մշտական, պետական պաշտոնական մարմին, որը իրականացնում է արդարադատության ոլորտում ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործառույթներ և վերահսկում դրանց կատարման ճշգրտությունը։

Արբիտրաժային դատարանի հիմնական գործառույթը առանց անհարկի ձգձգումների և ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծումն է։

Արբիտրաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներից կարևորագույնը արբիտրաժն է, որը հաճախակիորեն օգտագործվում է գործարարների միջև ծագած վեճերի՝ Արբիտրաժի քննությանը հանձնելու մեջ։

2006 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրո ընդունվում է «Առևտրային Արբիտրաժի մասին» օրենքը, որին հաջորդիվ 2007 թվականին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծվել է Արբիտրաժային դատարանը։

Ներկայումս այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միակ արբիտրաժային հարցերը խորապես քննող դատարանը։ Ինչպես դատական և քննչական համակարգի բաղկացուցիչ մյուս մասերը, այնպես էլ արբիտրաժը ունի գործնական կարևորագույն նպատակ։

Արբիտրաժի միջոցով գործարար միջավայրում միջազգային պայմանագրեր կնքելիս մեծանում է գործընկերների պատասխանատվության աստիճանը։

Արբիտրաժային ենթակայություն և առևտրային հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Արբիտրաժային դատարանի նախագահն է Արտաշես Կակոյանը, ով հանդիսանում է նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը[1]։

Նիստերի գլխավոր քարտուղարն է Արմեն Ոսկանյանը։ ՀՀ արբիտրաժային գործողությունների իրականացնող այս դատարանի կատարած գործողությունները հիմնված են «Առևտրային արբիտրաժի մասին» օրենսգրքում հիշատակված արբիտրաժային վերապահման և համաձայնության վրա, որը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված կետերով։

Երբ վեճի կողմերը գրավոր համաձայնության են գալիս դիմելու արբիտրաժային դատարան, նրանց հայցը դառնում է ընդդատյա արբիտրաժի քննությանը։

Այստեղ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը լիովին տեղյակ լինեն իրենց վեճը արբիտրաժ տանելու հետևանքների մասին և հասկանան, թե ինչպես է ընթանում արբիտրաժային գործընթացը։

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի իմաստով «Առևտրային» հաuկացությունը ներառում է առևտրային բնույթի բոլոր հարաբերությունները՝ ինչպեu պայմանագրային, այնպեu էլ ոչ պայմանագրային։

Առևտրային բնույթի հարաբերությունները մաuնավորապեu ներառում են հետևյալ գործարքները՝ բանկերի կամ այլ ֆինանuական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման և փոխանակման.

  • առևտրային ներկայացուցչության կամ գործակալման
  • ֆակտորինգի
  • վարձակալության
  • աշխատանքների կատարման
  • խորհրդատվության
  • նախագծման
  • լիցենզային
  • ներդրման
  • ֆինանuավորման
  • ապահովագրության
  • շահագործման կամ կոնցեuիայի
  • համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի

ծովային,oդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատին կից գործող Արբիտրաժային դատարանի պաշտոնական կայքը». Արբիտրաժային դատարանի նախագահ՝ Արտաշես Կակոյան, Արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար՝ Արմեն Ոսկանյան. դատարանի կանոնադրությունը համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի մասին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.