Պատմագրությունը ԽՍՀՄ-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմագրությունը ԽՍՀՄ-ում կամ խորհրդային պատմագրություն, Խորհրդային Միության պատմաբանների կողմից պատմության հետազոտության մեթոդոլոգիա և պրակտիկա։ Խորհրդային Միությունում պատմության հետազոտությունը ուներ ԽՍՀՄ Կոմկուսի կողմից դրված սահմանափակումներ։ Խորհրդային պատմագրությունն ինքն իրենով ժամանակակից հետազոտությունների առարկա է հանդիսանում։

Տեսական մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Մ. Էնթենն առանձնացնում է խորհրդային պատմագրության որպես առարկայի ուսումնասիրության երկու մոտեցում։ Ամբողջատիրական մոտեցումը, որը կապված է արևմտյան վերլուծության հետ, որը դիտարկում է Խորհրդային Միությունը որպես ամբողջատիրական և ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի կողմից վերահսկվող հասարակություն։ Այդ դպրոցը կարծում էր, որ «այլախոհության նշանները իրենցից ներկայացնում են վերևից իջեցրած հրամանների սխալ մեկնաբանությունը»[1]։ Էնթենի պնդմամբ, խորհրդային պատմագրության որպես առարկայի ուսումնասիրության երկրորդ դպրոցն է սոցիալական պատմության դպրոցը, որը ուշադրություն է դարձնում «իրականում գերակայող ուժերին հակասող պատմաբանների կարևոր նախաձեռնություններին»[1]։ Էնթենը դժվարանում է կողմնորոշվել այդ երկու մոտեցումների միջև։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Enteen, George M. "Recent Writings about Soviet Historiography," Slavic Review 61 (2) 2002: 357-363. jstor stable link