Jump to content

Ավտոէլեկտրոնային հոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թունելային էմիսիաից)

Էլեկտրոնների սառը արտահոսք (էմիսիա), ավտոէլեկտրոնային հոսք (էմիսիա), թունելային էմիսիա, դաշտի էլեկտրոնների էմիսիա (անգլ.՝ Field electron emission), մետաղներում ազատ էլեկտրոնների առաքումը՝ էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությամբ՝ առանց նախապես էլեկտրոնները գրգռելու և էլեկտրոնների վրա ելքի աշխատանք ծախսելու։ Էլեկտրոնների սառը արտահոսքի ամենատարածված ձևը էլեկտրոնների առաքումն է պինդ մետաղական մակերևույթից վակուում, կամ այլ դիէլեկտրիկական միջավայր։ Այնուհանդերձ, հնարավոր է նաև էլեկտրոնների առաքումը հեղուկ մակերևույթներից։ Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության հետևանքով էլեկտրոնների անցումը կիսահաղորդչի վալենտականության գոտուց հաղորդականության գոտի նույնպես սառը արտահոսքի երևույթ է։

Էլեկտրոնների արտահոսքի երևույթը բացատրվում է թունելային երևույթի միջոցով, և չունի բացատրություն դասական ֆիզիկայի շրջանակներում։ Ըստ դասական ֆիզիկայի՝ էլեկտրոնը մետաղից հեռացնելու համար անհրաժեշտ է կատարել ելքի աշխատանք (էլեկտրոնին հաղորդել ելքի աշխատանքին համապատասխան էներգիա), սակայն հայտնի է, որ քվանտային մեխանիկայում հնարավոր է մասնիկի անցումը վերջավոր լայնության պոտենցիալային արգելքի միջով՝ առանց արգելքը շրջանցելու համար լրացուցիչ էներգիա հաղորդելու։ Մետաղի մակերևույթին ձևավորվում է պոտենցիալային արգելք, որը վակուումում ձգվում է մինչև անվերջություն, սակայն էլեկտրաստատիկ դաշտի կիրառման դեպքում արգելքը ձևափոխվում է, և դառնում վերջավոր լայնության արգելք, որի միջով հնարավոր է դառնում էլեկտրոնների թունելացումը մետաղից վակուում։

Երևույթի ֆիզիկական մեկնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղի մակերևույթին ձևավորված պոտենցիալային արգելքը` արտաքին դաշտի բացակայությամբ։
Մետաղի մակերևույթին ձևավորված պոտենցիալային արգելքը` արտաքին դաշտի առկայությամբ։

Մետաղում էլեկտրոնները զբաղեցնում են բոլոր էներգիական մակարդակները՝ մինչև Ֆերմիի էներգիա (նկարում պատկերված է մոխրագույն ստվերագծումով), իսկ մակերևույթի վրա (մետաղ-վակուում անցումում) ձևավորվում է բարձրությամբ արգելք (), որն, ըստ էության, ձգվում է մինչև անվերջություն։ Քանի որ վակուումում էներգիան ավելի մեծ է, քան մետաղում էլեկտրոնի էներգիան, ապա վակուումում հայտնվելու համար էլեկտրոնին պետք է հաղորդել էներգիա, որը կոչվում է ելքի աշխատանք։ Արտաքին էլեկտրաստատիկ դաշտ կիրառելու դեպքում, փոխվում է արգելքի տեսքը։ Մետաղի մակերևույթին ուղղահայաց՝ դեպի մակերևույթն ուղղված հաստատուն էլեկտրական դաշտի դեպքում արգելքը վերածվում է հետևյալին ()[1]

Այսպիսի արգելքի դեպքում էլեկտրոնները կարող են հեռանալ մետաղի մակերևույթից առանց էլքի աշխատանքին հավասար էներգիա ստանալու. էլեկտրոնները կարող են թունելել արգելքի միջով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սահակյան Գ. Ս., Չուբարյան Է. Վ., Քվանտային մեխանիկա (Երրորդ վերամշակված և լրացված հրատարակություն), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009, ISBN 978-5-8084-1133-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 641
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 244