Մարիա Զնոբիշչևա
Մարիա Զնոբիշչևա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Տամբով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և բանասեր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Տամբովի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Պարգևներ |
Մարիա Իգորևնա Զնոբիշչևա (ռուս.՝ Мария Игоревна Знобищева, մայիսի 25, 1987, Տամբով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, գրող, բանասեր։ Ռուսաստանի գրողների միության անդամ (2006)։ Լերմոնտովի անվան մրցանակի դափնեկիր (2011), Վոլոշինյան փառատոնի դիպլոմակիր։ Բանասիրական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Զնոբիշչևան ծնվել է Տամբով քաղաքում, 1987 թվականի մայիսի 25-ին։ Տամբով քաղաքի թիվ 24 դպրոցում ուսումն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Տամբովի Գ. Ռ. Դերժավինի անվան պետական համալսարանի բանասիրական ինստիտուտը։ Պաշտպանել է թեզ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի համար՝ «Եսենին և Գոգոլ` ռուսական տարածքի փիլիսոփայություն և պոետիկա» թեմայով։ Ութ տարեկանից գրել է բանաստեղծություններ, իսկ տասը տարեկանում դարձել է Տամբովի մարզային մանկական գրադարանի «Արահետ» գրական-ստեղծագործական ասոցիացիայի անդամ և ակտիվորեն մասնակցել կազմակերպվող բոլոր միջոցառումներին[1][2]։
2001 թվականից ի վեր Մարիան բազմիցս դարձել է երիտասարդ բանաստեղծների բազմաթիվ գրական մրցույթների դափնեկիր, դիպլոմանտ։ Նա «Իմ երազանքն իմ Ռուսաստանն է» երիտասարդ բանաստեղծների առաջին համառուսական մրցույթի դափնեկիր է և «Իմ սիրելի տատիկը» համառուսական բաց մրցույթի դիպլոմակիր։ 2005 թվականի հոկտեմբերին բանաստեղծուհին դարձավ ռուս երիտասարդ գրողների V ֆորումի թոշակառու։ 2007 թվականին Մարիան դարձել է «Եսենինյան գարուն» համառուսաստանյան փառատոնի դափնեկիր[3]։
2006 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է։ Նրա գրական աշխատանքները տպագրվել են՝ «Մեր ժամանակակիցը», «Վերելք», «Վոլգա - XXI դար», «Գրականության հարցեր», «Կրեշչատիկ», «Լիտերատուրնայա գազետա» ամսագրերում և այլ հրատարակություններում։ Բանաստեղծությունների մի շարք ժողովածուների և բազմաթիվ գրականագիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ բանաստեղծ Ա. Մակարովի մասին[4]։ Մարիա Զնոբիշչևան Տամբով քաղաքի Ն. Կրուպսկայայի անվան մանկական կենտրոնական գրադարանին կից «Սվեչա» գրական ակումբի նախագահն է, ղեկավարում է Ս. Յա. Մարշակի անվան կենտրոնական մանկական գրադարանի «Ступени» մանկական պոեզիայի ստուդիան։ 2011 թվականին Զնոբիշչևան դարձել է Մ. Յու. Լերմոնտովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր, նա նաև «Մեր ժամանակակիցը» ամսագրի Յու. Պ. Կուզնեցովի անվան մրցանակի դափնեկիր է, Վոլոշինյան միջազգային փառատոնի դիպլոմանտ։ Համարվում է Երիտասարդ ռուս գրողների V, VIII, XII, XV ֆորումների մշտական մասնակից և թոշակառու[5]։
Բնակվում է Տամբովում։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր
- Знобищева Мария "На свете есть синяя птица" (Стихи), 2000.
- Знобищева Мария "Ландыша хрустальная слеза" (Стихи), 2001.
- Знобищева Мария "В гармонии с природой" (Стихи), 2001.
- Знобищева Мария "Черёмуховый вздох" (Стихи), 2004.
- Знобищева Мария "Зелёная волна" (Стихи), 2006.
- Знобищева Мария "Майский снег" (Серия «Поэтический Тамбов»), 2007.
- Знобищева Мария "День радости" (Поэзия и проза), 2009.
- Знобищева Мария "По праву родства" (Стихи), 2015.
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր, 2011,
- Վոլոշինյան փառատոնի դիպլոմանտ,
- «Մեր ժամանակակիցը» ամսագրի Յու. Պ.Կուզնեցովի անվան մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Знобищева Мария | Журнальный мир». xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Масочный режим поэзии не помеха». tvolk.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Знобищева Мария Игоревна — Тамбовское отделение Союза писателей России». spr-tambov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Покажи мне, где жизнь начинается.... Мария Знобищева». reading-hall.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ alexlibadmin. «Мария Знобищева. По праву родства | АЛЕКСАНДРЪ» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 25 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տամբով քաղաքում ծնվածներ
- Տամբովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Միխայիլ Լերմոնտովի անվան գրական մրցանակի դափնեկիրներ
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս գրողներ
- Ռուս բանասերներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով