Եփրատ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եփրատ (այլ կիրառումներ)

Եփրատ, գրական, գիտական և քաղաքական կիսամսյա հանդես (1913 թվականից՝ ամսագիրԵփրատ քոլեջ-ի հրատարակություն։ Լույս է տեսել 1909-1914 թվականներին, Խարբերդում։ Խմբագիր՝ Կ․ Սողիկյան։ Պատկերել է կրթական հաստատության առօրյան, տպագրել սաների և շրջանավարտների գրական, պատմական և կրոնական բնույթի աշխատանքները, պատմել քոլեջի սեյսմիկ կայանի գործունեության մասին, հաղորդել բժշկական, աշխարհագրական և ճանապարհորդական տեղեկություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 645