Jump to content

Դերջանի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դերջանի հովիտից)

Դերջանի դաշտ, Մամախաթունի դաշտ, գտնվում է Հայկական բարձրավանդակում՝ Հայկական լեռնաշխարհում՝ Արևմտյան Եփրատի վերին հոսանքի ավազանում՝ էրզրումի և Երզնկայի դաշտերի միջև։ Հյուսիսում եզերվում է Մարիամի և Սիփիքյորի, արևմուտքում՝ Մյուրիդ դաղի, հարավում՝ Մերջանի և Խաչդաղի, արևելքում՝ Խալխալդաղի, Կարակալա և Ջերդիչադաղի լեռներով։ Երկարարությունը մոտ 90 կմ է, լայնությունը՝ 30-40 կմ, բարձրությունը՝ մինչև 1500-1700 մ։ Կազմված է միոցենի ծովալճային գիպսաաղատար կավերից, ավազաքարերից, բուն Եփրատի հովտում՝ գետային նստվածքներից, շրջափակող դենուդացիոն սանդղաձև սարավանդակները՝ կրաքարերից, մերգելներից, թերթաքարերից, սերպենտինային ինտրուզիաների ելուստներից։ Կան ջերմուկներ, ածխաբեր շերտեր, աղահանքեր, նավթի երևակումներ։ Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400-800 մմ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բնորոշ են լեռնատափաստանային սևահողերը և լեռնամարգագետնային շագանակագույն հողերը։ Տիրապետում են տարախոտահացազգիները և տափաստանային մարգագետինները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 365