Գևորգ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Սահակյան
Ծնվել է1884
Մահացել է1965
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Սահակյան Գևորգ Հովհաննեսի (1884, Գանձակ - 1965, Երևան), բանվոր-հեղափոխական։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։ Աշխատելով Գանձակի դեպոյում, որպես փականագործ, ակտիվորեն մասնակցել է երկաթուղային բանվորների 1904-1905 թվականների գործադուլներին։ 1906 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Վարշավայի երկաթուղային գումարտակում, հաղորդակցվել բանվորական շարժմանը։ Զորացրվելուց հետո, 1917 թվականին վերադարձել է Գանձակ, որտեղ կարմիր գվարդիայի շարքերում պայքարել է մուսավաթական բանդաների դեմ։ 1918-1920 թվականներին Սահակյանը, որպես շոգեքարշի մեքենավար, աշխատել է Թիֆլիսում, Սարիղամիշում և Ալեքսանդրապոլում։ Միաժամանակ կատարել է բոլշևիկյան կազմակերպությունների հանձնարարությունները։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության օրերին եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային բանվորների մարտական ջոկատում։1921-ի փետրվարյան խռովության վերացմանը մասնակցել է Նոր Բայազետի ռազմաճակատում։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև 1926 թվականզը եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյի մեքենավար։ 1926 թվականից նշանակվել է տնտեսական ղեկավար աշխատանքի։ Եղել է Հայաստանի և Անդրկովկասի ԿԳԿ-ների և ՀԿ(բ) կ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 136 CC-BY-SA-icon-80x15.png