Բելգիայի միապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բելգիայի միապետից)

Բելգիայի միապետություն, սահմանադրական, ժառանգական սկզբունքով գործող և մեծ ճանաչում ունեցող միապետություն է, որի ղեկավարն անվանվում է թագավոր կամ թագուհի և համարվում է երկրի գլուխը:1830 թվականի անկախությունից ի վեր Բելգիայում ղեկավարել են յոթ միապետներ։ Ներկայումս Ֆիլիպ միապետն է ղեկավարում, ով իշխանության գլուխ է եկել 2013 թվականի հուլիսի 21-ին։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին, երբ Բելգիան անկախություն ձեռք բերեց, Ազգային Կոնգրեսը, որպես կառավարության ձև, ընտրեց Սահմանադրական միապետությունը:1830 թվականի նոյեմբերի 22-ին Կոնգրեսը քվեարկեց այս հարցի շուրջ՝ 174 ձայնով աջակցելով միապետությանը:1831 թվականի փետրվարին, Կոնգրեսն ղեկավարն առաջադրեց Ֆրանսիայի թագավոր Լուիս Ֆիլիպի որդուն։ 1831 թվականի փետրվարի 25-ին Ազգային Կոնգրեսը կառավարիչ նշանակեց Էրասմե-Լուի, բարոն Շչել դե Չոկիեին:Ազգային կոնգրեսի կողմից Գոթական ընտանիքի Լեոպոլդ Սակսեն - Կոբուրգը նշանակվեց Բելգիայի թագավոր և հուլիսի 21-ին Բրուսելի Կուդենբերգի պալատում Սուրբ Հակոբ եկեղեցու դիմաց հավատարմության երդում տվեց Բելգիայի սահմանադրությանը[1]:Այս օրը Բելգիայի համար վերածվեց Ազգային տոնի։

Ժառանգական և սահմանադրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի միապետությունը՝ որպես ժառանգական սկզբունքով գործող, Սահմանադրական միապետություն, ղեկավարվում է Սահմանադրությամբ։ Բելգիայի թագավորությունը բացարձակ միապետություն չէ։ Այնուամենայնիվ, 1961 թվականին, պատմաբան Ռամոն Արանգոն նշեց, որ Բելգիայի միապետությունը <<իսկապես սահմանադրական>> չէ[2]։

Լեոպոլդ I, Լեոպոլդ II և Ալբերտ I[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ I ը Արտաքին գործերի ղեկավարն էր:Լեոպոլդ I ը դարձավ Société Générale de Belgique ամենակարևոր բաժնետերերից մեկը[3]։ Լեոպոլդի տղան՝ Լեոպոլդ IIը հիմնականում հիշվում է Congo Free State կապիտալիզացման համար, ինչը հանրության դժգոհությունների առիթ դարձավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History». Monarchy of Belgium. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  2. Arango, Ramon (1961). Leopold III and the Belgian Royal Question. Baltimore: The Johns Hopkins Press. էջ 9. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  3. Lebrun, Pierre (1981). Essai sur la révolution industrielle en Belgique: 1770-1847 (French) (Second ed.). Bruxelles: Palais des Académies. {{cite book}}: Invalid |url-access=yes (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)