Բակլան (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բակլան, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի աղքատ ծերուկի մասին, որը ոչինչ չուներ, բացի մեկ բակլայից[1]։ Նա ցանում է բակլան և ցանկանում էր, որ այն շուտ աճի և իրեն հասցնի դրախտ` հաց ուզելու։ Ծերուկը հաջորդ օրը տեսնում է, որ բակլան մեծացել է։ Բակլանը գնալով մեծանում է, իսկ ծերուկը` ավելի ուրախանում։ Նա շատ էր լսել սուրբ Պետրոսի մասին և ցանկանում է տեսնել նրան։ Բակլան արդեն բավականաչափ մեծ էր, և ծերուկը պետք է ճանապարհ ընկներ դեպի երկինք։ Մագլցելով հասնում է դրախտի դռներին և տեսնում մի մարդ։ Իսկ այդ մարդը սուրբ Պետրոսն է լինում. նա տեսնելով ծերուկի անօգնական վիճակը, նրան մի ձի է տալիս, որը կարող էր կատարել նրա ցանկությունները։ Ծերուկը բակլայով ցած է իջնում, տեսնում գետնին թափված մի կույտ էքյու (ֆրանսիական փող)։ Մարդիկ, իմանալով այս պատմությունը, փոխում են իշուկին, և ծերուկը կրկին աղքատանում է։ Հաջորդ անգամ Սուրբ Պետրոսը նրան մի սփռոց է տալիս, որը նրան ուտելիք կտար։ Սփռոցը կրկին գողանում են։ Երրորդ անգամ Սուրբ Պետրոսը նրան մի դագանակ է տալիս, որը հարվածում է իր տիրոջը։ Դագանակի միջոցով ծերուկը հետ է ստանում իր սփռոցը և էշը[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծերուկ
  • Նրա կինը
  • Սուրբ Պետրոս
  • Պանդոկի աշխատող
  • Նրա կինը

Այլ հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ սյուժեով և նման վերնագրով («Բակլան մինչև երկինք») գոյություն ունի լատիշական ժողովրդական հեքիաթ։ Այստեղ ևս բակլան օգնում է հերոսներին հասնել երկինք և ցանկություններ հայտնել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանսիական հեքիաթներ, թարգմանիչ` Ջ. Ղազարյան, կազմող` Ա. Գաբրիելյան, Երևան, 2015, էջ 22
  2. Նույն տեղում, էջ 28
  3. «Боб до неба». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]