Բազային եկամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազային եկամուտ (անգլ.՝ Basic income), բազային եկամտի երաշխիք (անգլ.՝ basic income guarantee), քաղաքացու եկամուտ (անգլ.՝ Citizen's Income), բացարձակ բազային եկամուտ (անգլ.՝ unconditional basic income), համընդհանուր բազային եկամուտ (անգլ.՝ universal basic income (UBI)), դեմոգրանտ (անգլ.՝ demogrant), բարեկեցության ռեժիմի նոր տեսակ, որի շրջանակներում երկրի բոլոր քաղաքացիները (կամ մշտական բնակիչները) կանոնավոր կերպով կառավարությունից ստանում են կյանքի համար բավարար սահմանված որոշ գումար՝ առանց որևէ պայմանների։ Դրանից հետևոմ է, որ բազային եկամտի տրամադրման դիմաց պետությունը ստացողից չի պահանջում կատարել որևէ աշխատանք։ Մաքուր բազային եկամտի դեպքում գումարի տրամադրումը կախված չէ որևէ այլ եկամտի գոյությունից կամ բացակայությունից[1][2][3]։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու հիմնական պահանջմունքների բավարարման (աղքատության գծին հավասար կամ ավել) համար բավարար բացարձակ եկամուտը (unconditional income) կոչվում է ամբողջական բազային եկամուտ (full basic income), իսկ եթե այն պակաս է վերոնշյալ գումարից, ապա կոչվում է մասնակից բազային եկամուտ (partial basic income): Բազային եկամուտը կարող է իրականացվել տարածաշրջանային, պետական կամ տեղական մակարդակով։

Սոցիալական ապահովման որոշ համակարգեր կապված են բազային եկամտի հետ, սակայն ունեն որոշ պայմաններ։ Օրինակ, բրազիլական Bolsa Família համակարգը սահմանափակված է միայն աղքատ ընտանիքներով, իսկ երեխաները պարտավոր են դպրոց այցելել[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Improving Social Security in Canada Guaranteed Annual Income: A Supplementary Paper». Government of Canada. 1994. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «History of Basic Income». Basic Income Earth Network (BIEN). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին.
  3. Universal Basic Income: A Review Social Science Research Network (SSRN). Accessed 6 August 2017.
  4. Mattei, Lauro; Sánchez-Ancochea, Diego (2011). «Bolsa Família, poverty and inequality: Political and economic effects in the short and long run». Global Social Policy: 1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]