Արթուր Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արթուր Խաչատրյան
մարտի 17, 1960(1960-03-17) (59 տարեկան) -

Արթուր Դերենիկի Խաչատրյան (մարտի 17, 1960, գյուղ Ջրաշեն), հայ ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ բանակի գնդապետ (1999

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1981) և ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցը (19971981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1983-1993 թվականներին աշխատել է Երևանի մարզական թեքումով 10-րդ գիշերօթիկ դպրոցում, 1990 թվականից՝ ՀՀ ՆԳՆ համակարգում։

1989-1994 թվականներին «Դավիթ Բեկ», «Սորոհսլու» (հիմնադիր-հրամանատար) կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Վայքի (Բրաձոսնի), Նոյեմբերյանի (Բաղանիս, Ոսկեպար) և ԼՂՀ Շահումյանի (Գետաշենի ենթաշրջան), Ասկերանի (Խոջալու, Նախիջևանիկ, Փրջամալ, Արանզամի, Խրամոգդ Քարագլուխ), Հադրութի (Տող, Սարինշեն, Ծամձու), Մարտակերտի (Սփրավենդ), Լաչինի («Տոպազ», «Կոբրա» դիրքեր, Բսդդիրգանելի), Ֆիզուլիի (Հորադիզ, Սեյիդահմեդլի), Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Մարտական ծառայության համար» մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png