Օղին լավն է, բայց միսը նեխած է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օղին լավն է, բայց միսը նեխած է (անգլ.՝ The vodka is good but the meat is rotten), սխալ մեքենայական թարգմանության օրինակ կամ առասպել[1]։

Նախադասությունը «ծնվել է» ԱԻ-ի (արհեստական ինտելեկտի) վաղ շրջանում՝ մեքենայական թարգմանության փորձի ժամանակ։ Թե արդյոք իսկապես նման փորձ տեղի է ունեցել, հաստատված չէ[2]։

Ըստ պատմության, փորձի համար վերցվել է Մատթևոսի ավետարանի «Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (The spirit is willing, but the flesh is weak) նախադասությունը, թարգմանվել ռուսերեն, ապա ռուսերենից կրկին անգլերեն։ Արդյունքում ստացվել է․ «Օղին լավն է, բայց միսը նեխած է» (The vodka is good but the meat is rotten

Սխալ թարգմանության պատճառը բառերի երկիմաստությունն էր և այն, որ վաղ շրջանի ԱԻ-համակարգերը դեռևս հաշվի չէին առնում բառերի համատեքստը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A gift of tongues». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
  2. Հաչինս, Ջոն (1995 թ․ հունիս). «"The whisky was invisible", or Persistent myths of MT» [«Վիսկին անտեսանելի էր», կամ առասպելներ ՄԹ մասին] (PDF). MT News International (անգլերեն) (11): 17–18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 3. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  3. Pollack, Andrew (1983 թ․ ապրիլի 28). «Technology; The Computer As Translator». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.