Դիրան Ապելյան
Դիրան Ապելյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Եգիպտոս |
Մասնագիտություն | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ |
Դիրան Ապելյան (հոկտեմբերի 28, 1945, Եգիպտոս), հայազգի տեխնիկական գիտությունների դոկտոր, ճարտարագիտական մեխանիկայի պրոֆեսոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիրան Ապելյանը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 28-ին, Եգիպտոսում, հայի ընտանիքում։ Իր գիտական գործունեությունը սկսել է ԱՄՆ-ում, մեքենաշինության ոլորտում[2]։
Մոտ 700 գիտական հոդվածի և 11 մենագրության հեղինակ է[3]։ Գիտության ոլորտում ունեցած նվաճումների համար Դիրան Ապելյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում։ 2018 թվականին հայազգի պրոֆեսորին շնորհվել է «Նորարար 2018» հեղինակավոր գիտական մրցանակ։ Նա Վուստերի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության բաժնի առաջին անդամն է, որին շնորհվել է այդ մրցանակը[4][5]։
2008 թվականից Դիրան Ապելյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Армянский ученый из США удостоен престижной премии «Новатор 2018»». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Diran Apelian | The Henry Samueli School of Engineering at UC Irvine». engineering.uci.edu. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Редактор (2018 թ․ հոկտեմբերի 26). «Диран Апелян удостоился престижной научной премии «Новатор 2018» | AnalitikaUA.net» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Известный ученый армянского происхождения Диран Апелян удостоился престижной научной премии "Новатор 2018"
- ↑ Ապելյան Դիրան