Ագինսկոյեի Բուրյաթական ազգային օկրուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ագինսկոյեի Բուրյաթական ազգային օկրուգ
flag of Agin-Buryat Okrug Զինանշան
Flag of Agin-Buryatia.svg
Coat of Arms of Aghin Buriatia (Aghin Buryatia).png
Агинский дацан 02.jpg
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Մաան է Siberian Federal District
Կարգավիճակ autonomous okrug of Russia և former administrative territorial entity
Մտնում է Ռուսաստան և Չիտայի մարզ
Վարչկենտրոն Aginskoye, Zabaykalsky Krai
Բնակչություն 77 167 մարդ
Տարածք 19 600 կմ² կմ²
Russia - Agin-Buryat Autonomous Okrug (2008-01).svg
Հիմնադրված է սեպտեմբերի 26, 1937 թ.
Ժամային գոտի MSK+6
Ավտոմոբիլային կոդ 80
Կոորդինատներ: 51°0′ հս․ լ. 114°30′ ավ. ե. / 51.000° հս․. լ. 114.500° ավ. ե. / 51.000; 114.500
aginskoe.ru

Ագինսկոյեի Բուրյաթական Ազգային Օկրուգ, ՌՍՖՍՀ Չիտայի մարզում։ Կազմավորվել է 1937 թվականի սեպտեմբերի 26-ին: Տարածությունը 20.6 հզ. քկմ է, բնակչությունը՝ 67 հզ. (1972), բուրյաթներ, ռուսներ, էվենկներ: Ունի 3 շրջան, կենտրոնը՝ Ագինսկոյե: Մակերևույթը հիմնականում լեռնային է: Արևմտյան կեսը գրավում է Չերսկու, Դաուրյան և Բորշչովոչնի լեռնաշղթաները: Վերջինից հարավ ալիքային հարթավայր է: Գլխավոր գետերն են Օնոնը և Օլենգույը: Կլիման ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ, սակավաձյուն: Հունվարին միջին ջերմաստիճանը -28 է, հուլիսին՝ 19, տարեկան տեղումները՝ 300 մմ: Հողերը թույլ պոդզոլացված են, սևահողային և շագանակագույն, բուսականությունը՝ տափաստանային, անտառատափաստանային և լեռնատայգային: Տարածքի գրեթե մեկ երրորդը ծածկված է անտառով: Տնտեսության հիմնական ճյուղը արոտային մսաբրդատու անասնապահությունն է: Զարգացած են նաև ձիաբուծությունը և ուղտաբուծությունը: Մշակում են ցորեն, վարսակ, գարի, բանջարեղեն և կարտոֆիլ: Կան գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 51 CC-BY-SA-icon-80x15.png