Jump to content

«Վիկտոր Բաբարիկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} {{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} '''Վիկտոր Բաբարիկո''' ({{lang-be|Вікт...»:
(Տարբերություն չկա)

11:36, 16 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Վիկտոր Բաբարիկո
 
Կրթություն՝ ԲՊՀ մեխանիկա և մաթեմատիկայի ֆակուլտետ (1988) և Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր պետական ​​կառավարման ակադեմիա (1995)
Մասնագիտություն՝ բանկիր, մեկենաս, արվեստի կոլեկցիոներ, մշակութային գործիչ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 9, 1963(1963-11-09) (60 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս և  ԽՍՀՄ
Զավակներ Eduard Babariko?
 
Կայք՝ babariko.vision
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Gratitude from the President of the Republic of Belarus


Վիկտոր Բաբարիկո (բելառուս․՝ Віктар Дзмітрыевіч Бабарыка; նոյեմբերի 9, 1963(1963-11-09), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսացի բանկիր, հասարակական և քաղաքական գործիչ, որը 2020 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում, քաղբանտարկյալ, բարերար: Ձերբակալվել է 2020 թվականի հունիսի 18-ին[1]:

Կենսագրություն

Վիկտոր Դմիտրիևիչ Բաբարիկոն ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 9-ին Մինսկում: 1981 թվականին ավարտել է Մինսկի թիվ 92 միջնակարգ դպրոցը։

1988 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Չորրորդ կուրսում հեռացվել է կոմերիտից և համալսարանից, ապա վերականգնվել[2]:

1995 թվականին ավարտել է Բելառուսի նախարարների կաբինետի կառավարման ակադեմիան:

2000 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է փոշի մետալուրգիայի Գիտական ​​և արտադրական ընկերությունում, որտեղից 1995 թվականին հեռացել է արտաքին տնտեսական կապերի բաժնի պետի պաշտոնից։

1995 թվականի հունիսից սկսել է աշխատել «Օլիմպ» բանկում, որը 1997 թվականին վերակազմավորվել է «Բելգազպրոմբանկի»: 2000 թվականի հուլիսին դարձել է «Բելգազպրոմբանկի» վարչության նախագահ: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 2020 թվականի մայիսի 12-ը[3]:

Գործունեություն

2008 թվականին հիմնադրել է «Շանս» երեխաների օգնության միջազգային բարեգործական հիմնադրամը[4]: Հիմնադրամը բարեգործական օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաների բուժման համար[5][6]: 2018 թվականինին, Վիկտոր Բաբարիկոյի նախաձեռնությամբ, «Բելգազպրոմբանկը» ֆինանսավորեց Սվետլանա Ալեքսիևիչի հինգ հատորանոց գրքի 15,000 օրինակ տպագրությունը` դրանք բելառուսական գրադարաններին նվիրելու համար[7][8]: Բացի այդ, նրա աջակցությամբ Բելառուս է վերադարձվել Ֆրանցիսկ Սկորինայի Աստվածաշնչի, Մարկ Շագալի[9], Խայիմ Սուտինի, Լեոն Բակստի բնօրինակները[10]: Նախաձեռնեց «Ok16» մշակութային արվեստի տարածքի ստեղծումը[11][12], որը զբաղվում է թանգարանային, ցուցահանդեսային և թատերական և բեմական գործունեությամբ:

Նախագահի թեկնածու

2020 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատը օգոստոսի 9-ին նշանակել Է Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման օրը[13]։ Մայիսի 12-ին Վիկտոր Բաբարիկոն առաջադրեց իր թեկնածությունը[14] և մայիսի 20-ին մեծությամբ երկրորդ նախաձեռնող խումբը գրանցեց 8904 մարդ[15]։

Բաբարիկոյի թեկնածությունը հրապարակավ պաշտպանել են Բելառուսի մշակույթի հայտնի գործիչներ՝ Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը (մայիսի 29)[16], ռեժիսոր Անդրեյ Կուրեյչիկը[17]: Հունիսի 17-ին փիլիսոփա և մեթոդաբան Վլադիմիր Մացկևիչը, որը ընտրությունների բոյկոտի ակտիվ կողմնակից է, ստորագրեց Վիկտոր Բաբարիկոյին նախագահի թեկնածու առաջադրելու համար՝ ի համերաշխություն բոլոր նրանց, ովքեր հետապնդվել են ընտրարշավի ընթացքում, և որպես կոչ՝ միավորվելու Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի հակառակորդներին Վիկտոր Բաբարիկոյի շուրջ, որը դարձել է բելառուսական ընդդիմության փաստացի առաջնորդը[18]: Բաբարիկոյի օգտին են արտահայտվել նաև 2010 թվականի ընտրություններում նախագահի երկու նախկին թեկնածուներ. հունիսի 13-ին նրան պաշտպանել Է Վլադիմիր Նեկլյաևը, հունիսի 15-ին՝ Անդրեյ Սաննիկովը[19]:

Մայիսի վերջին ինտերնետ-հարցումները Վիկտոր Բաբարիկոյին առաջին տեղն են տվել ձայների ավելի քան 50 %-ով[20][21][22]: Նման սոցիոլոգիայի ֆոնին իշխանությունները կայքերում քվեարկությունները հավասարեցրել են համազգային ներկայացուցչական հարցումների, որոնց համար անհրաժեշտ է հավատարմագրում, որը ոչ մի լրատվամիջոց չունի, քաղաքական գործիչների ընտրական վարկանիշները երկրում չեն հրապարակվում 2016 թվականից[23]:

Մայիսի 31-ին Վիկտոր Բաբարիկոն ներկայացրեց «Արդար ընտրությունների մասին հռչակագիրը»[24][25]։

Բելառուսական օրենքներով թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն տրամադրել նրա աջակցության համար. նախաձեռնող խումբը նրանց հավաքել է մինչև հունիսի 6-ը[26]: Հունիսի 9-ին Բաբարիկոն գերազանցել է Զենոն Պոզնյակի ռեկորդը՝ իր առաջադրման համար հավաքելով ավելի քան 230 հազար ստորագրություն[27]: Հունիսի 19-ին թեկնածուի շտաբը հայտնել էր հավաքագրված 425 հազար ստորագրությունների մասին[28]։

Հունիսի 17-ին Բելառուսբանկ-ում արգելափակվել է Վիկտոր Բաբարիկոյի ընտրական հիմնադրամի հաշվեհամարը: Շտաբի տվյալներով՝ այնտեղ արգելափակվել են ավելի քան 100 հազար բելառուսական ռուբլի (համարժեք է մոտավորապես 42 հազար ԱՄՆ դոլարի)[29]։

Հունիսի 20-ին Բաբարիկոյի շտաբը Բելառուսի ԿԸՀ է ներկայացրել թեկնածուի գրանցման փաստաթղթերի ամբողջ փաթեթը, այդ թվում՝ անհրաժեշտ ստորագրությունների քանակը[30]։

2020թ. հուլիսի 14-ին ԿԸՀ-ն մերժեց Բաբարիկոյին թեկնածու գրանցելու հարցում այն հիմքով, որ հռչակագրում արտացոլված չեն նրա փաստացի սեփականության և օգտագործման մեջ գտնվող նյութական միջոցները և անշարժ գույքը, ինչպես նաև նրա վերահսկողության տակ գտնվող մի շարք բելառուսական առևտրային կառույցների գործունեությունից ստացված եկամուտները: Արշավի մասնակիցները հայտարարել են, որ Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան քննության կողմն է ընդունել առանց դատարանի որոշման և այդպիսով ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը[31][32]։

2020 թվականի հուլիսի 16-ին տեղի է ունեցել շտաբների ներկայացուցիչներ Սվետլանա Տիխանովսկայայի, Վիկտոր Բաբարիկոյի և Վալերի Ցեպկալոյի հանդիպումը: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ չգրանցված քաղաքական գործիչների միասնական թեկնածուն կլինի Սվետլանա Տիխանովսկայան։ Եվ նրա ընտրվելու դեպքում կնշանակվեն կրկնակի ընտրություններ, որոնց կարող են մասնակցել այլընտրանքային թեկնածուներ, որոնք այս պահին գտնվում են մեկուսարանում[33][34]։

Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբ

  • Մարիա Կոլեսնիկովա, Ok16 մշակութային կենտրոնի արվեստի տնօրեն[35]։
  • Մաքսիմ Զնակ, փաստաբան[36]։
  1. Правозащитники признали Виктора и Эдуарда Бабарико и задержанных членов инициативной группы политзаключёнными
  2. https://zautra.by/news/news-30918
  3. Изменение в составе правления ОАО «Белгазпромбанк»
  4. История фонда «Шанс»
  5. Благотворительный фонд «Шанс» собрал друзей
  6. Минздрав и фонд «Шанс» реализуют программы для детей с эпилепсией и болезнью Крона
  7. «Белгазпромбанк» дарил белорусским библиотекам книги Алексиевич
  8. Банк. NOTE Корпоративный журнал ОАО «Белгазпромбанк»
  9. Подарок музею
  10. «За картину Бакста торговались почти до драки». Коллекция Белгазпромбанка стала публичной
  11. Культурный инкубатор
  12. Белгазпромбанк приобрёл помещения для собственного творческого пространства
  13. Выборы президента Беларуси пройдут 9 августа
  14. Виктор Бабарико выдвигается в президенты
  15. Сведения о лицах, чьи инициативные группы избирателей по выдвижению кандидата в Президенты Республики Беларусь зарегистрированы
  16. Алексиевич: Представляю себе власть будущего — президент Виктор Бабарико и премьер Кирилл Рудый
  17. КУРЕЙЧИК: ОБРАЩЕНИЕ К ВИКТОРУ БАБАРИКО
  18. Владимир Мацкевич ЧТО ДЕЛАТЬ. Поставить подпись за Бабарико
  19. Андрей Санников: Заслуживают восхищения люди, которые продолжают собирать подписи за Тихановскую и Бабарико
  20. Опрос портала tut.by Если бы выборы состоялись завтра и все претенденты были бы зарегистрированы ЦИК, за кого бы вы проголосовали?
  21. Опрос портала nashaniva.by За каго б вы прагаласавалі на выбарах, калі б там лічылі галасы?
  22. Опрос портала onliner.by Лукашенко? Бабарико? Цепкало? Результаты второго тура онлайн-баттла
  23. Deutsche Welle Предвыборные опросы на сайтах в Беларуси — только с разрешения властей
  24. Претендент в президенты Виктор Бабарико представил Декларацию о честных выборах
  25. Хроника выборов: очередь на Комаровке, «декларация о честности» и открытое письмо Тихановской
  26. Виктор Бабарико объявил, что его инициативная группа собрала 100 тысяч подписей
  27. Сколько подписей удавалось собирать демократическим кандидатам на президентских выборах?
  28. Соперника Лукашенко Бабарико задержали за «противоправную деятельность»
  29. «В Белоруссии заблокирован счёт избирательного фонда Бабарико». Коммерсантъ. 2020-06-18. Վերցված է 2020-06-20-ին.
  30. Кандидату в президенты Белоруссии Виктору Бабарико предъявили уголовное обвинение
  31. «ЦИК Белоруссии отказал Бабарико в регистрации кандидатом в президенты». РИА Новости (ռուսերեն). 20200714T1232. Վերցված է 2020-07-16-ին.
  32. «Нерегистрацией Бабарико Ермошина нарушила Конституцию страны». Белорусский партизан (ռուսերեն). Վերցված է 2020-07-27-ին.
  33. «Светлана Тихановская объединилась со штабами Бабарико и Цепкало». TUT.BY (ռուսերեն). 2020-07-16. Վերցված է 2020-07-27-ին.
  34. «Главным противником Лукашенко на выборах стала Светлана Тихановская». РБК (ռուսերեն). Վերցված է 2020-07-27-ին.
  35. Как завод превратился в культурный центр // Е. Ерёмина, Белорусы и рынок
  36. Юрист штаба Бабарико: Несмотря на «неопровержимые» доказательства, не сказано, что конкретно он совершил