Jump to content

«Կրիպտոարժույթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.


Բլոկների շղթայի հրապարակայնությունը թույլ է տալիս կատարել փոփոխություն կամայական բլոկում: Բայց այս դեպքում հարկավոր է քեշի վերահաշվարկ կատարել ոչ միայն փոփոխված բլոկում, այլ նաև բոլոր հետագա բլոկներում։ Ըստ էության, այս գործառնության համար հարկավոր կլինի նույնքան հզորություն, որքան հարկավոր կլիներ ընթացիկ և հաջորդող բլոկներում փոփոխություն կատարելու համար։ ինչն էլ քիչ հավանական է դարձնում այս հնարավորությունը<ref>{{Книга|автор=Dingzhu Du, Lian Li, En Zhu, Kun He|заглавие=Theoretical Computer Science: 35th National Conference, NCTCS 2017, Wuhan, China, October 14-15, 2017, Proceedings|ссылка=https://books.google.ru/books?id=I-85DwAAQBAJ&lpg=PA134&dq=double%20spending&hl=ru&pg=PA134#v=onepage&q=double%20spending&f=false|издательство=Springer|год=2017-10-14|страниц=367|isbn=9789811068935}}</ref>։
Բլոկների շղթայի հրապարակայնությունը թույլ է տալիս կատարել փոփոխություն կամայական բլոկում: Բայց այս դեպքում հարկավոր է քեշի վերահաշվարկ կատարել ոչ միայն փոփոխված բլոկում, այլ նաև բոլոր հետագա բլոկներում։ Ըստ էության, այս գործառնության համար հարկավոր կլինի նույնքան հզորություն, որքան հարկավոր կլիներ ընթացիկ և հաջորդող բլոկներում փոփոխություն կատարելու համար։ ինչն էլ քիչ հավանական է դարձնում այս հնարավորությունը<ref>{{Книга|автор=Dingzhu Du, Lian Li, En Zhu, Kun He|заглавие=Theoretical Computer Science: 35th National Conference, NCTCS 2017, Wuhan, China, October 14-15, 2017, Proceedings|ссылка=https://books.google.ru/books?id=I-85DwAAQBAJ&lpg=PA134&dq=double%20spending&hl=ru&pg=PA134#v=onepage&q=double%20spending&f=false|издательство=Springer|год=2017-10-14|страниц=367|isbn=9789811068935}}</ref>։

==== Բարդություն ====
Գոյություն ունի հատուկ պարամետր, որը կոչվում է «բարդություն», և այն պատասխանատու է բլոկների քեշերի պահանջների համար: Քանի որ ցանցի հաշվարկային հզորությունը անկայուն է, այս պարամետրը վերահաշվարկվում է ցանցային հաճախորդների կողմից յուրաքանչյուր 2016 բլոկում, այնպես, որ պահպանվի բլոկչեյնի ձևավորման միջին արագությունը երկու շաբաթվա ընթացքում 2016 բլոկ մակարդակով։ Այսպիսով, բլոկը պետք է ստեղծվի մոտավորապես յուրաքանչյուր տասը րոպեն մեկ: Վերահաշվարկի բարդությունը կապված ժամանակի հետ հնարավոր է, քանի որ բլոկների վերնագրում առկա է դրանց ստեղծման ժամանակը: Այն գրվում է Unix ֆորմատով, ըստ բլոկի հեղինակի համակարգային ժամացույցի (եթե բլոկը ստեղծվում է միավորման կողմից, ապա ըստ այս միավորման սերվերի համակարգային ժամացույցի)<ref>{{cite web|url=http://blockexplorer.com/rawblock/0000000000000079d4636e1ed808c4f4b1b0f512ac74b4659e67b5f2a402c9ab|title=Bitcoin hash|lang=en|accessdate=2015-12-21}}</ref>։


== Պատմություն==
== Պատմություն==

09:46, 7 հունվարի 2018-ի տարբերակ

Կրիպտոարժույթը թվային արժույթի մի տեսակ է, որի ստեղծումը և վերահսկումը հիմնված է գաղտնագրային մեթոդների վրա[1][2][3][4]։ Որպես կանոն, կրիպտոարժույթի հաշվառումն ապակենտրոնացված է[5][2]։ Գործարքների մասին տեղեկատվությունը սովորաբար ծածկագրված չէ և մատչելի է: Գործարքների տվյալների բազայի շղթայի կայունության ապահովման համար օգտագործվում են գաղտնագրային տարրեր (թվային ստորագրությունը հիմնված է բաց բանալիով համակարգի վրա):

Տերմինը հաստատվել է 2011 թվականին Forbes ամսագրում «Crypto currency» հոդվածի հրապարակումից հետո[6]: Նույն ինքը բիթքոինի հեղինակը, ինչպես նաև շատ ուրիշներ, օգտագործեցին «էլեկտրոնային դրամական միջոցներ» տերմինը (անգլ.՝ electronic cash): Տարբեր կրիպտոարժույթներ թողարկելու համար կիրառվում են տարբեր մեթոդներ` մայնինգ, forging կամ ICO:

Կրիպտոարժույթի տնտեսական էության և իրավական կարգավիճակի վերաբերյալ շատ քննարկումներ են տարվում: Կախված երկրից, կրիպտոարժույթները համարվում են որպես վճարային գործիք, որոշակի արտադրանք, ինչպես նաև կարող են սահմանափակումներ ունենալ շրջանառության մեջ (օրինակ `բանկային հաստատություններում գործարքների արգելումը):

Ակնարկ

Կրիպտոարժույթի հիմնական առանձնահատկությունն ներքին կամ արտաքին կառավարչի բացակայություն է։ Հետևաբար, բանկերը, հարկային, դատական ​​և այլ պետական ​​կամ մասնավոր մարմինները չեն կարող ազդել վճարային համակարգի մասնակիցների գործարքների վրա: Կրիպտոարժույթի փոխանցումը անշրջելի է՝ ոչ ոք չի կարող չեղյալ հայտարարել, արգելափակել, վիճարկել կամ ուժ կիրառել (առանց մասնավոր բանալու) գործարքը կատարելու համար[7]: Այնուամենայնիվ, գործարքի մասնակիցները կարող են կամավոր կերպով ժամանակավորապես փոխարդարձաբար արգելափակել իրենց կրիպտոարժույթները որպես գրավ[8][9], կամ հաստատել, որ գործարքը ավարտելու կամ չեղյալ հայտարարելու համար հարկավոր է բոլոր կողմերի (կամ կամայական լրացուցիչ) համաձայնությունը[10]։

Բլոկչեյն

Կրիպտոարտարժույթի տեխնոլոգիան հիմնված է այն փաստի վրա, որ համացանցը չունի վստահելի օղակ, մեկը, որի գործողությունները երաշխավորված են և ով կարող է հաստատել այլ մարդկանց գործարքների ճշգրտությունը: Այս պայմաններում գործարքների հուսալիության վերաբերյալ որոշում կայացնելու համար օգտագործվում է բլոկչեյն տեխնոլոգիա, որը առաջին անգամ հայտնվել է բիթքոին համակարգում: Տվյալների պահպանման համար գործարքները միավորվում են բլոկների մեջ, որոնցից ստեղծվում է շարունակական շղթա: Անընդհատությունը ապահովվում է ոչ այնքան համարակալումով, որքան ընթացիկ բլոկում նախորդ բլոկի քեշը ներառելով, այնպես որ բլոկը փոխելու ոչ մի հնարավորություն չկա առանց հաջորդող բլոկների քեշերի փոփոխության: Ստույգ է համարվում միայն ամենաերկար շղթան, որտեղ բոլոր քեշերը համապատասխանում են որոշակի պահանջներին, որոնք դժվար է կատարել կամ թանկ է: Տարբեր կրիպտոարժույթներում բլոկների ստուգման համար կիրառվում է Proof-of-work կամ Proof-of-stake մեթոդները, կամ էլ դրանց համադրումը։

Որպես կանոն, կրիպտոարժույթ մշակողները նախապես սահմանում են թողարկման ընդհանուր ծավալների վերին սահմանը[11][12]: Այնուամենայնիվ, որոշ կրիպտոարժույթներ, ինչպիսիք են PPCoin, Novacoin, Sifcoin եւ այլն, չունեն ընդհանուր ծավալների համար սահմանված վերին սահմանը, հնարավոր է ինչպես էմիսիան այնպես էլ դեմիսիան (յուրաքանչյուր գործարքում ֆիքսված գումարի պարտադիր ոչնչացմամբ):

Կրիպտոարժույթների մեծամասնությունը ապահովում են կեղծանունների հնարավորությամբ՝ բոլոր հասցեների (դրամապանակների) բոլոր գործարքները հրապարակային են, սակայն հասցեների սեփականատերերի մասին տվյալներ չկան: Այնուամենայնիվ, սեփականատիրոջ ինքնությունը կարող է հաստատվել, եթե անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ են հայտնի: ZeroCash-։ի հայեցակարգում հնարավոր է փոխել կեղծանունությունը անանունությունով[13][14][15][16]։

Իրացում Bitcoin համակարգում

Transaction բլոկ

Transaction բլոկը հատուկ կառուցվածք է Bitcoin և նմանատիպ այլ համակարգերում՝ գործարքների խմբի գրառումների համար: Գործարքը համարվում է ամբողջական եւ հուսալի («հաստատված»), երբ դրա ձևաչափը և ստորագրությունները ստուգված են, և երբ գործարքը միավորված է մի քանի այլ գործարքների հետ մեկ խմբում և գրառված է հատուկ կառուցվածքի` բլոկի մեջ: Բլոկների բովանդակությունը կարելի է ստուգել, ​​քանի որ յուրաքանչյուր բլոկում պարունակում է տեղեկություններ նախորդ բլոկի մասին: Բոլոր բլոկները դասավորված են մեկ շղթայի մեջ, որը պարունակում է տեղեկատվություն տվյալների բազայում ցանկացած ժամանակ կատարված բոլոր գործողությունների մասին: Շղթայի առաջին բլոկը` սկզբնական բլոկը ( անգլ.՝ genesis block), դիտվում է առանձին դեպք, քանի որ այն չունի նախորդող բլոկ[17]:

Բլոկը բաղկացած է վերնագրից եւ գործարքների ցանկից: Բլոկի վերնագիրն ընդգրկում է սեփական և նախորդող բլոկի քեշը, գործարքի քեշը և լրացուցիչ ծառայողական տեղեկատվություն: Bitcoin համակարգում, բլոկում առաջին գործարքը միշտ ցույց է տալիս միջնորդավճարը, որը կհատուցվի օգտվողին ստեղծված բլոկի համար: Հաջորդը դա, դեռեւս նախորդ բլոկներում չարձանագրված, գործարքի շարքից առաջացած գործարքների ցանկն է: Գործարքի համար բլոկում օգտագործվում է ծառաձև քեշավորում, որը նման է BitTorrent արձանագրությունում ֆայլի համար քեշ գումար ձևավորելուն[17]։

Ստեղծված բլոկը կընդունվի այլ օգտվողների կողմից, եթե վերնագրի քեշի թվային արժեքը հավասար է կամ պակաս որոշակի նպատակային թվից, որի արժեքը պարբերաբար ճշգրտվում է: Քանի որ SHA-256 ֆունկցիայի քեշավորումը համարվում է անշրջելի, ներկա պահին չկա ալգորիթմ, որը կբերի ցանկալի արդյունքի, բացի պատահական գերագանձումից: Երբ տարբերակ է, գտնվում, հանգույցը ստացած բլոկն ուղարկում է այլ կապված հանգույցների, որոնք ստուգում են բլոկը: Եթե ​​սխալներ չկան, ապա բլոկը համարվում է շղթային ավելացված և հաջորդ բլոկը պետք է ներառի իր քեշը: Ընդ որում, նպատակային թվի արժեքը, որի հետ համեմատվում է քեշը, Bitcoin համակարգում, ճշգրտվում է յուրաքանչյուր 2016 բլոկ հետո[18]։

Բլոկների շղթա

Բլոկների հիմնական հաջորդականությունը (սևեր) ամենաերկարն է սկզբնականից (կանաչ) մինչև ընթացիկ: Կողմնակի ճյուղերը (մանուշակագույն) հատվում են:

Բլոկները միաժամանակ ձեւավորվում են մի շարք մայներների կողմից: Պահանջներին բավարարող բլոկները ուղարկվում են ցանցին, ներառվելով բլոկների տվյալների բազայի բոլոր վերարտադրություններում: Հաճախ ծագում են իրավիճակներ, երբ բաշխված ցանցի տարբեր մասերում մի քանի նոր բլոկների և նախորդ բլոկների համարում են նույնը, այսինքն` բլոկների շղթան կարող է ճյուղավորվել: Հատուկ կամ պատահաբար հնարավոր է սահմանափակել նոր բլոկների մասին տեղեկատվության վերահաղորդումը (օրինակ, ճյուղերից մեկը կարող է զարգանալ լոկալ ցանցում): Այս դեպքում հնարավոր է տարբեր ճյուղերի զուգահեռ կառուցումը: Յուրաքանչյուր նոր բլոկների մեջ կարող են լինել ինչպես նույնանման, այնպես էլ տարբեր գործարքները, որոնք ընդգրկված են միայն դրանցից մեկում: Երբ վերականգնվում են բլոկների վերահաղորդումը, մայներները սկսում են հաշվել հիմնական շղթան, հաշվի առնելով քեշի բարդության մակարդակը և շղթայի երկարությունը: Եթե ​​բարդությունն ու երկարությունը հավասար են, նախապատվությունը տրվում է այն շղթային, որի վերջնական բլոկը ավելի վաղ հայտնվել է: Գործարքները, որոնք ընդգրկվել են միայն մերժված ճյուղի մեջ (ներառյալ փոխհատուցման վճարումը), կորցնում են «հաստատված»-ի կարգավիճակը: Եթե ​​դա բիթքոինի գործարք է, ապա հերթի կդրվի և հետագայում կներառվի հերթական բլոկում: Հատված բլոկների համար նախատեսված փոխհատուցում ստանալու գործարքը այլ ճյուղում չի կրկնվում, այսինքն հատված բլոկի ստեղծման համար փոխհատուցվող լրացուցիչ բիթքոինները չեն հաստատվում և կորում են։

Բլոկչեյնը ձևավորվում է որպես շարունակական աճող բլոկների շղթա` բոլոր գործարքների գրառումներով: Տվյալների բազայի կամ դրա մասերի կրկնօրինակները միաժամանակ պահվում են տարբեր համակարգիչների վրա համաժամեցվում են բլոկների շղթայի կառուցելու կանոնների համաձայն: Բլոկներում տեղեկատվությունը կոդավորված չէ, և հասանելի է պարզ տեսքով, սակայն փոփոխությունների բացակայությունը ստուգվում է գաղտնագրային կերպով, քեշ շղթայով (թվային ստորագրության տարր):

Գործարքների հաստատում

Քանի գործարքը բլոկում ընդգրկված չէ, համակարգը համարում է, որ որոշակի հասցեով բիթքոինների թիվը մնում է անփոփոխ: Այս պահին միևնույն հասցեից տարբեր հասցեատերերին միևնույն բիթքոիների փոխանցման գործարքներ ձևակերպելու տեխնիկական հնարավորություն կա[19]: Սակայն բլոկում այդպիսի գործարքներից մեկը ընդգրկվելուց հետո համակարգը արդեն անտեսում է մնացած գործարքները: Օրինակ, եթե ավելի ուշ կատարված գործարքը ներառվում է բլոկում, ապա ավելի վաղ կատարված գործարքը սխալ է համարվելու: Փոքր շանս կա, որ ճյուղավորման ժամանակ երկու նման գործարքները կընկնեն տարբեր ճյուղերի բլոկներ: Նրանցից յուրաքանչյուրը ճիշտ կհամարվի, սակայն ճյուղի ոչնչացման դեպքում գործարքներից մեկը սխալ կհամարվի: Այս դեպքում գործողության ժամանակը կարևոր դեր չի խաղա:

Այսպիսով, գործարքի բլոկում հայտնվելը հանդիսանում է հուսալիության հաստատում, անկախ նույն բիթքոինների հետ այլ գործարքների առկայությունից: Յուրաքանչյուր նոր բլոկ համարվում է նախորդ բլոկների գործարքների լրացուցիչ «հաստատում»:

Կրկնակի ծախսեր

Եթե ​​վերահսկվի ընդհանուր ցանցի հաշվողական հզորության ավելի քան 50%-ը, ապա տեսականորեն հնարավոր է ցանկացած հաստատման շեմի առկայության դեպքում միևնույն բիթքոինները փոխանցել երկու տարբեր ստացողների[20]։ Գործարքներից մեկը կլինի հրապարակային և կհաստատվի ընդհանուր կարգով, իսկ երկրորդը չի ազդարարվի՝ այն կհաստատվի գաղտնի, զուգահեռ ճյուղի բլոկների կողմից: Միայն որոշ ժամանակ անց ցանցը կստանա տեղեկատվություն երկրորդ գործարքի մասին, այն կհաստատվի, իսկ առաջինը կկորցնի իր հաստատումը, եւ կանտեսվի: Ինչի հետևանքով բիթքոինները չեն կրկնապատկվի, այլ կփոխվի ընթացիկ սեփականատերը, առաջին ստացողը կկորցնի բիթքոիններ առանց որևէ փոխհատուցման:

Բլոկների շղթայի հրապարակայնությունը թույլ է տալիս կատարել փոփոխություն կամայական բլոկում: Բայց այս դեպքում հարկավոր է քեշի վերահաշվարկ կատարել ոչ միայն փոփոխված բլոկում, այլ նաև բոլոր հետագա բլոկներում։ Ըստ էության, այս գործառնության համար հարկավոր կլինի նույնքան հզորություն, որքան հարկավոր կլիներ ընթացիկ և հաջորդող բլոկներում փոփոխություն կատարելու համար։ ինչն էլ քիչ հավանական է դարձնում այս հնարավորությունը[21]։

Բարդություն

Գոյություն ունի հատուկ պարամետր, որը կոչվում է «բարդություն», և այն պատասխանատու է բլոկների քեշերի պահանջների համար: Քանի որ ցանցի հաշվարկային հզորությունը անկայուն է, այս պարամետրը վերահաշվարկվում է ցանցային հաճախորդների կողմից յուրաքանչյուր 2016 բլոկում, այնպես, որ պահպանվի բլոկչեյնի ձևավորման միջին արագությունը երկու շաբաթվա ընթացքում 2016 բլոկ մակարդակով։ Այսպիսով, բլոկը պետք է ստեղծվի մոտավորապես յուրաքանչյուր տասը րոպեն մեկ: Վերահաշվարկի բարդությունը կապված ժամանակի հետ հնարավոր է, քանի որ բլոկների վերնագրում առկա է դրանց ստեղծման ժամանակը: Այն գրվում է Unix ֆորմատով, ըստ բլոկի հեղինակի համակարգային ժամացույցի (եթե բլոկը ստեղծվում է միավորման կողմից, ապա ըստ այս միավորման սերվերի համակարգային ժամացույցի)[22]։

Պատմություն

Ծածկագրությունը գաղտնի գործարքների համար սկսվել է կիրառվել 1990 թվականից DigiCash համակարգում: Սակայն այդ վճարային համակարգը կենտրոնացված էր:

Կրիպտոարժույթ տերմինը առաջին անգամ օգտագործվել է Bitcoin վճարային համակարգը ձևավորվելուց հետո, որը ստեղծվել է 2009 թվականին Սատոսի Նակամոտո (Satoshi Nakamoto) կեղծանվան տակ մի անձի կամ մի խումբ մարդկանց կողմից[23]: Ավելի ուշ հայտնվեցին նմանօրինակ արժույթներ՝ «Namecoin» (ապակենտրոնացված DNS՝ .bit դոմենային տիրույթում գրանցման համար), Litecoin (օգտագործում է scrypt քեշավորում), PPCoin (օգտագործում է հիբրիդային proof-of-work/proof-of-stake կառուցվածք, որը թողարկման վերին սահմանը չունի), Novacoin (նման է PPCoin-ի, բայց օգտագործում է scrypt) և շատ ուրիշներ:

Մինչև 2013 թվականի հուլիս ամիսը, բացառությամբ Ripple համակարգի, բոլոր կրիպտոարժույթների ծրագրային ապահովումները հիմնված էին Bitcoin համակարգի բաց ելակետային կոդի վրա: 2013 թվականի հուլիսից սկսեցին հայտնվել այլ հարթակներ, որոնք, բացի կրիպտոարժույթից, աջակցում են մի շարք ենթակառուցվածքների՝ առևտրային բորսաների, խանութների, Messenger հավելվածների եւ այլն: Նման կրիպտոհարթակների շարքին են դասվում BitShares-ը, Mastercoin-ը, Nxt-ը:

  1. Мащенко П. Л., Пилипенко М. О. Технология Блокчейн и ее практическое применение // Наука, техника, образование. — Олимп, 2017. — № 32. — С. 61-64.
  2. 2,0 2,1 Хажиахметова Е. Ш. Криптовалюта - деньги XXI века // Новая наука: от идеи к результату. — Агентство международных исследований, 2016. — № 11-2. — С. 177-179.
  3. Пещеров А. И. Понятие и место криптовалюты в системе денежных средств // Юридическая мысль. — 2016. — Т. 95. — № 3. — С. 130-138.
  4. Щербик Е. Е. Феномен криптовалют: опыт системного описания // Концепт. — 2017.
  5. Рисс В. И. К вопросу о коллективных валютах или частных деньгах // Экономика, управление, и право: инновационное решение проблем. — 2017. — С. 21-23.
  6. Crypto Currency // Forbes
  7. Here’s why Bitcoin is the future of money, cnet, 26-05-2013
  8. Oleg Andreev — Contracts without trust or third parties
  9. Биткойн — это гораздо больше, чем просто денежные переводы / Хабрахабр, 13 декабря 2013 — перевод Oleg Andreev. Contracts without trust or third parties, August 14 2013
  10. Обратимые транзакции в Bitcoin
  11. How Cryptocurrencies Could Upend Banks' Monetary Role, American Banker, 26-05-2013
  12. Secure & Sustainable Cryptocoin Արխիվացված 2013-08-05 Wayback Machine
  13. 'Zerocoin' Add-on For Bitcoin Could Make It Truly Anonymous And Untraceable, Forbes, 26-05-2013
  14. ։Zerocoin: Anonymous Distributed E-Cash from Bitcoin, The Johns Hopkins University Department of Computer Science, 26-05-2013
  15. zerocoin.org, 26-05-2013
  16. This is Huge: Gold 2.0 — Can code and competition build a better Bitcoin?, New Bitcoin World, 26-05-2013
  17. 17,0 17,1 «Genesis Block, Block 0» (անգլերեն). Վերցված է 2015-12-21-ին.
  18. «Finding 2016 Blocks» (անգլերեն). Վերցված է 2015-12-21-ին.
  19. «Bitcoin is under attack» (անգլերեն). Վերցված է 2015-12-21-ին.
  20. «Статья о вероятности Double Spending атаки» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին.
  21. Dingzhu Du, Lian Li, En Zhu, Kun He Theoretical Computer Science: 35th National Conference, NCTCS 2017, Wuhan, China, October 14-15, 2017, Proceedings. — Springer, 2017-10-14. — 367 с. — ISBN 9789811068935
  22. «Bitcoin hash» (անգլերեն). Վերցված է 2015-12-21-ին.
  23. Bitcoin developer chats about regulation, open source, and the elusive Satoshi Nakamoto, PCWorld, 26-05-2013