Ծնվել է 1983 թվականի մայիսի 10-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում։ 2005 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Անգլերենի և իսպաներենի մասնագետ, ուսուցիչ։ Ներկայումս Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի հայցորդ է[2]։ Վերապատրաստվել է «Ինթերնեյշնլ Հաուս» լեզվի ուսուցման կենտրոնում։ 2015 թվականին մասնակցել է Քեմբրիջի համալսարանի SELTA (մեծահասակների անգլերենի դասավանդում) ծրագրի դասընթացին։ 2005-2006 թվականներին Օհանյան վարժարանում եղել է անգլերենի ուսուցչուհի։ 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է։ 2016 թվականից «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի[3] տարածքային ընտրական ցուցակով[4]։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։