Jump to content

Նարեկ Զեյնալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Արտավազդի Զեյնալյան
Ծնվել է1979 թվականի ապրիլի 18
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունմանկաբույժ (բակալավր)
Աշխատանքդասախոս, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերեք զավակ

Նարեկ Զեյնալյան (ապրիլի 18, 1979(1979-04-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2019-2021), մանակբույժ (բակալավր), բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու[2]։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ (02.08.2021-ից)։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (12.08.2021-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի ապրիլի 18-ին Երևանում։

2007-2008 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Միչև 1996 թվականը սովորել է Հայաստանի առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջում, իսկ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը։ 2004 թվականին՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան, իսկ 2007 թվականին՝ «Հանրային առողջություն և առողջապահության կառավարոման» ասպիրանտուրան (մագիստրոս), 2012 թվականին՝ օրդինատուրան՝ «Պրոկտոլոգիա» մասնագիտությամբ (մագիստրոս

Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում, ցանցի ստեղծում» (2003 թվական), «Ծրագրերի մոնիտորինգ և գնահատում» (2004 թվական), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ պայքարի ձևավորում» (2005 թվական), «Էնդոսկոպիա» (2007 թվական և 2012 թվական

2008-2010 թվականներին «ԲԲՋ» բժշկական կենտրոնում աշխատել է բժիշկ-էնդոսկոպիստ, 2004-2007 թվականներին և 2008-2013 թվականներին աշխատել է որպես Երևանի պետական բժշկական համալսարանի «Հանրային առողջության և առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս, 2008-2014 թվականներին «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ, 2014-2017 թվականներին «ՍլավՄեդ», իսկ 2010-2018 թվականներին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։

2003-2004 թվականներին եղել է «Պասիվ ծխողների շահերի պաշտպանություն» ծրագրի ղեկավար։

2003 թվականին անդամակցել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին։ 2004 թվականից «Ադամ» երիտասարդական-առողջապահական հասարակական կազմակերպության նախագահն է, 2004 թվականին եղել է «ՀԿ-ների նորմերի կոդեքսի մշակման» աշխատանքային խմբի անդամ, 2007 թվականին՝ «Առաջնային բուժօգնության և ընտանեկան բժշկության ախտորոշումներին համապատասխան իրավիճակների ժամանակ նշանակումների, ընտրված ստանդարտ բուժման համար օգտագործվող հիմնական դեղորայքի ուղեցույցի հասանելիության և առաջնային բուժօգնության հիմնարկներում և դեղատներում դեղերի գների հետազոտություն» ծրագրի ղեկավար։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ը եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

2019 թվականին հունվարի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է 33 գիտական հոդվածների։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1332&lang=eng
  2. «Նարեկ Զեյնալյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».