Ну, господа! այսուհետև...
Ну, господа! այսուհետև... | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Լրաբեր |
Հրատարակվել է | 1979 |
Վիքիդարան | Ну, господа! այսուհետև... |
«Ну, господа! այսուհետև...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրության ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։
Ինչպես երևում է 15-րդ տողից, գրելու ժամանակ բանաստեղծն արդեն ութ երեխա է ունեցել։ Ութերորդ երեխան Արեգն է, որ ծնվել է 1901 թվականի նոյեմբերի 27-ին։ Հաջորդ՝ իններորդ երեխան՝ Սեդան է, որ ծնվել է 1905 թվականին հունվարի 5-ին։ Այստեղից հետևում է, որ բանաստեղծությունը գրված է 1901 թվականին նոյեմբերի 27-ից մինչև 1905 թվականի հունվարի 5-ը ընկած ժամանակամիջոցում[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երկու սևագիր-ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին «Լրաբեր» ամսագրում (էջ 32, №1)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Բ» ինքնագրից[1]։