Jump to content

Ալլահից ղրկված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլահից ղրկված
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրԴսեղ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1905
ՀրատարակչությունՀորիզոն
ՎիքիդարանԱլլահից ղրկված

«Ալլահից ղրկված», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1905 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լույս է տեսել Թիֆլիզում՝ 1911 թվականի հունվարի 6-ին տպագրված «Հորիզոն» օրաթերթի № 3-ում[1]։ Այնուհետև տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 86-88)[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այս հատվածը հեղինակը գրել է 1905 թվականին Դսեղ գյուղում՝ հայ-թուրքական ընդհարումների առիթով, Լոռու և Ղազախի շրջանների հայ և թուրք բնակչությանն ուղղված կոչում[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հորիզոն» օրաթերթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 755.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ալլահից ղրկված