Jump to content

Երկաթուղու շինությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթուղու շինությունը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1895
Հրատարակվել է1908
ՎիքիդարանԵրկաթուղու շինությունը

«Երկաթուղու շինությունը», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1895 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնագիրը հայերենով առաջին անգամ տպագրվել է «Հասկեր» մանկական ամսագրումի №11-ում (էջ 386-388), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 62-64), իսկ «Երկաթուղին» խորագրով՝ «Լուսաբեր» դասագրքում (3-րդ տարի)։

Ինքնագիրը չի պահպանվել[1]։

Հայտնի չէ, թե երբ է գրվել պատմվածքը․ հավանաբար այն հեղինակը գրել է 1895 թվականին Թիֆլիս-Կարս երկաթուղու շիանարարության տարիներին։ «Накануне» վերնագրով ռուսերեն թարգմանությամբ տպագրվել է «Новое обозрение»-ում՝ 1897 թվականին։ Ինչպես պարզվել է, թարգմանիչը Փ․ Վարդազարյանն է։  Թարգմանությունը ռուսերեն լեզվով հրապարակվել է Էդվարդ Ջրբաշյանը 1964 թվականին։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» մանակական ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 748.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Երկաթուղու շինությունը