Wz. 68 Moro

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Moro քողարկաներկման տարբերակ Լեհաստանի ՌՕՈՒ համար

Kamuflaż wz. 68 («Մորո»[1][2] կամ «Մորա»[3]), քողարկաներկման նախշ, որ օգտագործելլ են լեհական բանակը Քաղաքացիական ոստիկանության աշխատակիցներն, բանտային պահակախմբերը, ոստիկանությունը 1990 թվականից հետո և հրշեջները։ Տվյալ քողարկաներկումով համազգեստ արտադրվել է 1969-1989 թվականներին։ «Մորոն» փոխարինել է wz. 58 «deszczyk» (անձրև, մորոս) հին քողարկանախշին։ Իր հերթին 1989 թվականին մորոյին փոխարինել է ավելի կատարյալ Wz. 89 Puma-ն։ «Moro» հապավում է լեհական «materiał odzieżowy roboczo-ochronny» կտորի անունից, որ նշանակում է «տեքստիլ հագուստ աշխատանքի ու պաշտպանության համար»։

Նախշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ գոյություն է ունեցել տվյալ նախշի վեց տարբերակ, որ իրարից տարբերվել են գույնով՝ կախված այն ծառայությունից, որի համար նախատեսված է եղել այս կամ այն նախշը։

Ցամաքային զորքերի համար նախատեսված տարբերակում բծերի գույնը եղել է կանաչ, և այդ համազգեստն օգտագործել են Նադվիսլյանսկիե զորամասերը (լեհ.՝ Nadwiślańskie Jednostki Wojskowe) և սահմանապահ զորքերը։ Օդային ուժերի, հակաօդային պաշտպանության և ռազմածովային ուժերի համար նախշը եղել է սև, ներքին գործերի նախարարության (ներառյալ ԶՕՄՕ), Պատժական ծառայության և ապա ոստիկանության համար՝ նախ կապույտ, ապա մոխրակապույտ, հրշեջների ու կամավոր հակահրդեհային պահպանության աշխատողներինը՝ մուգ դարչնագույն՝ ավելի խոշոր բծերով։ Հրշեջներն սկզբում օգտագործել են ցամաքային զորքերի համազգեստի նախշին նման նախշերով հագուստ։ Մորոյից բացի հակահրդեհային պաշտպանության աշխատողներն օգտագործել են նաև այլ քողարկանախշեր։

1990-ական թվականներին ստեղծվել է «moro» վերջին տարբերակը, որ սկզբում պգտագործել է ոստիկանությունը, իսկ ներկայում՝ բացառապես միայն բանտային ծառայության աշխատակիցները, և ներկայում նրանք միակն են, որ օգտագործում են այդ քողարկանախշը[4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Отчет комиссии о рассмотрении и оценке полезности объектов, выданных для функциональных испытаний. Министерство внутренних дел, Школа унтер-офицеров МО в Пиле; 24 сентября 1980 г.
  2. Служебная записка, полковник МО Стефан Быстрицкий, от 01.12.1980 в отношении курток и тренировочной формы из ткани US-9/82 Pa 25, переданной для пробного использования
  3. Henryk Wielecki, Dzieje polskiej rogatywki, Warszawa 1985, с. 107; цитата: …из полевой ткани, обычно называемой «Мора»
  4. Jacek Kijak, Hełmy Wojska Polskiego 1917—2000, Warszawa 2013, s. 86
  5. Praktyczny słownik współczesnej polszczyzny, red. Halina Zgółkowa, t. 22, Poznań 1999, s. 28

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]