Samsung Galaxy Z Fold 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Samsung Galaxy Z Fold 2, ծալվող, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որ մշակված է Samsung Electronics ընկերության կողմից և պատկանում է Samsung Galaxy Z շարքին։ Սմարթֆոնն առաջին անգամ ներակայացվել է 2020 թվականի օգոստոսի 5-ին Samsung Galaxy Note 20, Samsung Galaxy Tab S7, Galaxy Buds Live և Galaxy Watch 3 սարքերի հետ միասին[1][2][3]։ Ավելի ուշ, սեպտեմբերի 1-ին Samsung-ը տրամադրեց տեղեկություն գնի և հասանելիության մասին[4]։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն օրիգինալ Fold-ի, որը ուներ հարթ էկրան և պաշտպանված էր պլաստիկ թաղանթով, այս տարբերակը օժտված է Gorilla Glass էկրանի պաշտպանությաբ։ Սմարթֆոնի ծխնու մեխանիզը, ինչպես և Z Flip-ում, օժտված է նելիոնային թելով, որն ապահովում է ծխնի ներս թափանցող փոշին ու ջուրը։ Միացման սեղմնակը տեղակայված է շրջանակի վրա, որը ծառայում է որպես մատնահետքի ճանաչման սարք։ Սարքը թողարվում է երկու գույնով՝ Mystic Bronze և Mystic Black, ինչպես նաև Limited Edition Thom Browne մոդելը։

Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Z Fold 2-ը ունի երկու էկրան, դիմացի կափարիչը օժտված է 6,23 դյույմ անկյունագծով էկրանով, որն ունի նվազագույն շրջանակներ կետրոնական հատվածում։ Երկու էկրաններ օժտված են HDR10+ ֆունկցիայով, ներքին էկրանն ունի 120 Հց թարմացումների հաճախականություն, ինչպես S20 և Note 20 Ultra մոդելները։

Սարքն օժտված է 12 Գբ LPDDR5 օպերատիվ և 256 կամ 512 Գբ ներքին հիշողություն։ Հիշողության տարողունակությունը կարող է կախված լինել երկրից։ 512 Գբ տարբերակը համարվում է եզակի հանդիպող։ Galaxy Z Fold 2-ն օգտագործում է Qualcomm Snapdragon 865+, որը հասանելի է բոլոր երկրերում։ Սմարթֆոնն օժտված է երկու մարտկոցներով, որոնք տեղակայված են սմարթֆոնի երկու հատվածներում, և ընդհանուր ծավալով ունեն 4500 Մաժ տարողություն, որն ապահովում է արագ լիցքավորում USB-C միակցիչի միջոցով մինչև 25 Վտ կամ անլար Qi լիցքավորում մինչև 11 Վտ։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Z Fold 2-ը թողարկվում է Android 10 օպերացիոն համակարգով և Samsung One UI ծրագրային ապահովմամբ։ Շնորհիվ օպտիմիզացված ծրագրային ապահովմամբ կարելի է անցում կատարել բազմառաջադրանք ռեժիմի և բացելի միանգամից 3 աջակցվող հավելված։ Հավելվածները, որոնք բացվում են փոքր էկրանի վրա չափերով ավելի մեծ են, սակայն էկրանի պտտելու ընթացքում հավելվածներն ավտոմատ անցում են կատարում պլանշետային ռեժիմի։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gartenberg, Chaim (2020 թ․ օգոստոսի 5). com/2020/8/5/21349537/samsung-galaxy-z-fold-2-specs-camera-screen-design «Samsung анонсирует Galaxy Z Fold 2 с большими экранами и лучшими камерами». The Verge. Vox Media. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  2. Dolcourt, Jessica (2020 թ․ սեպտեմբերի 1). cnet.com/news/samsung-galaxy-z-fold-2-is-set-to-impress-every-spec-feature-youll-get-for-2000-dollars-foldable-phone/ «Galaxy Z Fold 2 должен произвести впечатление: Every spec and feature you'll get for $2,000». CNET. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Amadeo, Ron (2020 թ․ օգոստոսի 5). com/gadgets/2020/08/samsungs-galaxy-z-fold-2-is-official-comes-with-a-ton-of-improvements/ «Samsung's Galaxy Z Fold 2 is official, comes with a ton of improvements [Update]». Ars Technica. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. Faulkner, Cameron (2020 թ․ սեպտեմբերի 1). «Здесь как сделать предзаказ на Samsung Galaxy Z Fold 2 за $1,999.99». The Verge. Vox Media. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.