Samsung Galaxy Z Flip 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Samsung Galaxy Z Flip 4, ծալվող սմարթֆոն, որը պատկանում է Samsung Galaxy Z շարքին։ Այն ցուցադվել է Galaxy Unpacked միջոցառման ընթացքում Galaxy Z Fold 4-ի հետ միասին[1][2]։ Սմարթֆոնը թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 25-ին[3][4]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Galaxy Z Flip 4

Z Flip 4-ն ունի Z Flip-ի նախորդ մոդելի կառուցվածքը՝ 6,7 դյույմ անկյունագծով էկրան, որը պաշտպանվում է հատուկ պաշտպանիչ շերտի միջոցով, որն արտադրվում է Samsung ընկերության կողմից, որը կարող է ծալվել և դառնալ 4,2 դյույմ։ Սմարթֆոնի ծալված վիճակում Samsung-ի լոգոտիպը գնվում է ծխնու կենտրոնական մասում։ Սմարթֆոնի համար օգտագործվել է նաև 1․9 դյույմ անկյունագծով արտաքին էկրան։ Այս էկրանը թույլ է տալիս օգտատիրոջը օգտագործել այնպիսի վիդջեթներ, ինչպիսիք են՝ երաժշտություն, եղանակ, զարթուցիչ, ժամացույց, օրվա կարգացուցակ, Samsung Health և bluetooth։

Samsung Galaxy Z Flip 4-ը հասանելի է 4 գունային տարբերակներով՝ Graphite, Pink Gold, Bora Purple և Blue[5]։

Տեխնիկակական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy Z Flip 4-ը օժտված է 2 էկրանով՝ 6․7 դույն անկյունագծով ներքին հիմնական, որի թարմացման հաճախականությունը 120 Հց է և 1․9 դյույմ անկյունագծով արտաքին էկրան։

Սմարթֆոնը օժտված է 8 Գբ օպերատիվ և 128, 256 կամ 512 Գբ ներքին հիշողությամբ, որը չունի ընդլայնման հնարավորություն micro-SD-ի միջոցով։

Galaxy Z Flip 4-ը աշխատում է Qualcomm Snapdragon 8+ Gen 1 միջուկով։

Սմարթֆոնի մարտկոցները երկուսն են, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 3700 մԱժ-ի, որ կարելի է լիցքավորել USB-C միակցիչի միջոցով մինչև 25 Վտ, կամ անլար տարբերակով մինչև 10 Վտ հզորությամբ։

Galaxy Z Flip 4-ն ունի 2 հիմնական տեսախցիկ՝ 12 Մպ լայնանկյուն և մեկ 12 Մպ ուլտրալայնանկյուն։ Դիմային տեսախցիկը 10 Մպ է, և տեղակայված է հիմնական էկրանի վերևի հատվածում։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Samsung Galaxy Z Flip 4 աշխատում է Android 12 օպերացիոն համակարգով և One UI 4.1 շրջանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[Invitation] Galaxy Unpacked August 2022: Unfold Your World». Samsung Newsroom. 2022 թ․ հուլիսի 20.
  2. MICHAIL (2022 թ․ օգոստոսի 10). gsmarena.com/samsung_galaxy_z_flip4_is_here_with_redesigned_hinge_and_larger_battery_-news-55366.php «Samsung Galaxy Z Flip4 is here with redesigned hinge and larger battery». GSMArena. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Dominic Preston (2022 թ․ մայիսի 19). «Samsung Galaxy Z Flip 4: Everything you need to know». TechAdvisor.
  4. Tom Bedford (23 августа 2022). techradar.com/news/samsung-galaxy-z-flip-4 «Samsung Galaxy Z Flip 4: что мы хотим увидеть». TechRadar. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. Iskra, Petrova (16 августа 2022). «Цвета Galaxy Z Flip 4: все официальные оттенки». PhoneArena.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]