Samsung Galaxy S21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Samsung Galaxy S21, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որը մշակվել և թողարկվել է Samsung Electronics ընկերության կողմից։ Սմարթֆոնը պատկանում է Galaxy S շարքին։ Սմարթֆոնը համարվում է Galaxy S20 մոդելի հաջորդողը։ Մոդելները ցուցադրվել են 2021 թվականի հունվարի 14-ին Samsung Galaxy Unpacked միջոցառման ժամանակ[1][2]։ Ավելի ուշ, 2022 թվականի հունվարի 3-ին թողարկվեց հատուկ բյուջետային տարբերակ՝ Galaxy S21 FE-ը։

Galaxy S21 մոդելը համարվում էր ամենափոքր էկրանով տարբերակը, սակայն նրան փոխարինելու եկավ Galaxy S21 FE։ Galaxy S21 Ultra-ն ունի ավելի մեծ էկրան, ծավալուն մարտկոց և բազմաթիվ այլ բարելավումներ համեմատած շարքի մյուս սարքերի՝ այդ թվում տեսախցիկները՝ 108 միգապիքսել հիմնական ցուցիչ, ավտոկետրոնացման ոսպնյակներ, տասանգամյա մեծացման հնարավորությամբ տելեոսպնյակ և 1440p կետայնությամբ էկրան[3]։ S21 Ultra մոդելը համարվում է Galaxy S շարքի միակ սմարթֆոնը, որն աջակցում է S Pen, սակայն այն տրամադրվում է առանձին և սահմանափակ հնարավորություններով[4]։ 2021 թվականի օգոստոսի 11-ին Galaxy Z շարքի հետ միասին ցուցադրվեց նաև S Pen Pro տարբերակը, որն օժտված է Bluetooth համակարգով և ժեստերի աջակցմամբ, ինչպես Galaxy Note շարքի համար[5]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Galaxy S21 շարքի դիզայնը նման է նախկին մոդելներին՝ Infinity-O էկրան, որի վերին հատվածում կա շրջանաձև կտրվածք դիմացի տեսախցիկի համար։ Սակայն, ի տարբերություն նախկին տարբերակների՝ S21, S21 FE, և S21+ մոդելների էկրանը ծալված չէ։ S21 և S21 FE-ի հետևի վահանակը պատրաստված է պոլիկարբոնատից, ինչպես S20FE և Note 20 մոդելների դեպքում, սակայն S21+ և S21 Ultra մոդելների համար օգտագործվում է ապակի։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոցեսսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

S21 շարքն իր մեջ ներառում է 4 մոդել, որոնք օժտված են տարբեր տեխնիկական բնութագրերով։ S21 մոդելի միջազգային տարբերակում օգտագործվում է Exynos 2100 չիպը, այն ինչ ամերիկական, կորեական և չինական մոդելների համար օգտագործվում է Qualcomm Snapdragon 888[6]։

Էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր շարքի S21, S21 FE, և S21+ մոդելներն օժտված են համապատասխանաբար 6․2, 6․4 և 6․7 դյույմ անկյունագծով AMOLED դինամիկ էկրաններով, որոնք ունեն HDR10+ տեխնոլոգիայի աջակցում, իսկ S21 Ultra տարբերակի համար օգտագործվում է 6․8 դյույմ անկյունագծով 1440p կետայնությամբ «Dynamic AMOLED» էկրան, որը նույնպես ունի HDR10+ տեխնոլոգիայի աջակցում։ S21, S21 FE, և S21+ մոդելները ունեն հարթ էկրան, ի տարբերություն Ultra տարբերակի, որն ունի կորացված հատվածներ 20։ 9 հարբերակցությամբ և 120 Հց թարմացման հաճախականությամբ օժտված էկրան։ S21, S21+ և S21 մոդելներն ունեն մատնահետքի սկանավորման ցուցիչ անմիջապես էկրանում։ S21 FE մոդելի համար օգտագործվել է ավելի բյուջետային տարբերակը, որ նույնպես տեղադրված է էկրանի մեջ[7]։

Պահոց[խմբագրել | խմբագրել կոդը]

S21 և S21+ մոդելներ ունեն 8 Գբ օպերատիվ հիշողություն, մոդելի համար կա ընտրության հնարավորություն 6 Գբ կամ 8 Գբ, իսկ արդեն S21 Ultra տարբերակը 12 Գբ և 16 Գբ օպերատիվ հիշողություն։ 128 Գբ ներքին հիշողությունը համարում է ստանդարտ S21 և S21+ մոդելների համար, S21 FE մոդելը հասանելի է 128 Գբ և 256 Գբ ներքին հիշողությամբ, իսկ S21 Ultra տարբերակն առաջարկում է 256 Գբ կամ 512 Գբ ներքին հիշողություն։ Բոլոր մոդելների համար բացակայում է microSD քարտի միակցիչը[8][9]։

Մարտկոց[խմբագրել | խմբագրել կոդը]

S21, S21 FE, S21+ և S21 Ultra սմարթֆոներն օժտված են չքանդվող 4000, 4500, 4800 և 5000 մԱժ տարողությամբ մարկոցներով։ Ինչպե նաև, ապահաովում են անլար լիցքավորման հնարավորություն մինչև 25 Վտ, ինչպես նաև S21 սմարթֆոներն իրար մեջ լիցքավորելու հնարավորություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Galaxy UNPACKED 2021». The Official Samsung Galaxy Site (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  2. «Samsung представил новую линейку флагманских смартфонов Galaxy S21». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  3. Richard Priday 14 January 2021. «Samsung Galaxy S21 vs. Galaxy S21 Plus vs. Galaxy S21 Ultra: What's different?». Tom's Guide (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Jason Cipriani. «Samsung Galaxy S21 Ultra works with S Pen, Pro stylus: Price, features and limitations». CNET (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  5. SamMobile. «Meet the new S Pen Pro, the bridge that gaps foldable and regular phones». SamMobile (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Лучшую версию Samsung Galaxy S21 со Snapdragon 888 и блоком питания в комплекте представят 18 января». iXBT.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  7. «Samsung Galaxy S21 5G и S21+ 5G | Samsung РОССИЯ». Samsung ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  8. Monica Chin (2021 թ․ հունվարի 14). «Samsung's Galaxy S21 phones don't include microSD card support». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  9. «Samsung решила избавиться от слота для карты памяти в смартфонах Galaxy S21, S21+ и S21 Ultra». Актуальные новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.