Porteus

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Porteus
Изображение логотипа
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում և lightweight Linux distribution?
Հիմք են ծառայելSlackware?
Առաջին թողարկումհունիսի 20, 2011
ԱրտոնագիրGNU GPL
Կայքporteus.org(անգլ.)
 Porteus Վիքիպահեստում

Porteus, դյուրակիր օպերացիոն համակարգ ստեղծված Slackware-ի հիման վրա[1]։ Այն չի պահանջում ՕՀ-ի տեղադրում և կարող է թողարկվել կրիչից, ինչպիսիք են օրինակ՝ USB-կրիչը կամ սկավառակը[2][3][4][5][6]։

Porteus-ը հասանելի է 32 և 64 բիթային տարբերակով[7]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Porteus-ի նախագիծը սկսել է ինչպես «Slax Remix» 2010 թվականին սկզբներին, և թողարկվել է որպես նախագիծ Zen միջուկով, որի նպատակը Slax օպերացիոն համակարգի բարելավումը և թարմացումն է։

Մշակողները հայտնեցին, որ նոր պրոյեկտը կկոչվի Porteus, որը անվանվել է ի պատիվ իր դյուրակիրության և Պրոտևսի։ Պրոտևսը՝ հունական դիբաբանության մեջ հանդես է գալիս ինչպես ծովերի աստված, և ունակ է փոխել իր կառուցվածքը ըստ իր ցանկության։ Նախագծի ղեկավարը անունը մեկնաբանեց հետևյալ կերպ՝ «Ես գտնում է որ այս անունը իր հերթին «ճկուն» բառի հոմանիշն է։ Մենք ունենք դյուրակիր և ճկուն ֆունկցիաներ, որոնք ներառված են Porteus-ի մեջ»[8]։

Յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Porteus-ը հիմնված է օպտիմիզացված Linux Live Scripts տարբերակի վրա[9]։ Դիստրիբուտիվը կարելի է թողարկել սկավառակից կամ USB-կրիչից, ինչպես նաև կա հնարավորությունը տեղադրել այն կոշտ կրիչի վրա։ Porteus-ը կարելի տեղադրել այն սկավառակի վրա, որի վրա արդեն իսկ կա տեղադրված օպերացիոն համակարգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DistroWatch Weekly, Issue 519, 5 August 2013
  2. Porteus v09 Screenshots | Linux, BSD, Solaris & Other OS Screenshots Արխիվացված 2012-03-07 Wayback Machine. Արխիվացված 2012-03-07 Wayback Machine
  3. DistroWatch.com: Porteus
  4. Porteus 1.0: A portable distribution for old-school KDE users [LWN.net]
  5. DistroWatch Weekly, Issue 575, 8 September 2014
  6. «A Not For The Everyday Linux User Review Of Porteus 3.1». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Download Porteus Արխիվացված 2011-07-17 Wayback Machine. Արխիվացված 2011-07-17 Wayback Machine
  8. 'Porteus' as a new name for 'Slax-Remix' project! — Porteus
  9. FAQ — Porteus — Portable Linux

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]