Perfect Places

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Perfect Places»
«Perfect Places» սինգլի շապիկը (Լորդ, 2017)
Լորդի սինգլը
«Melodrama» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 1, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրԷլեկտրոփոփ
Երգահան
Տևողություն3:41
ԼեյբլUniversal New Zealand
Պրոդյուսեր
Լորդի սինգլների ժամանակագրություն
«Green Light»
(2017)
«Perfect Places»
(2017)
«Homemade Dynamite»
(2017)

Perfect Places, նորզելանդացի երգչուհի և երգահան Լորդի երգն է։ Այն թողարկվել է 2017 թվականի հունիսի 1–ին՝ Universal New Zealand լեյբլի կողմից, որպես երգչուհու երկրորդ ստուդիական ալբոմ Melodrama–ի (2017) երկրորդ սինգլ՝ հաջորդելով Green Light–ին։ Լորդը Ջեկ Անտոնոֆի, Էնդրյու Վայաթի և Ֆրանկ Դյուկսի հետ համատեղ հանդիսացել է երգի գրողն ու պրոդյուսերը[1]։

Քննադատական ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Perfect Places»–ը ստացել է դրական արձագանքներ։ Pitchfork ամսագրի Ջեն Փելին երգին տվել է «Լավագույն նոր երգ» կոչումը[2]։ Spin ամսագրի Վինսթոուն Չուք–Վիլսոնը համեմատեց երգը «Green Light»–ի հետ, որտեղ «Լորդը մեզ հեռարձակում է ինչ–որ լուսավորված երեկույթից՝ ըմբոստ զգալով և ռադիոյով հիթերն այքան բարձր լսելով, որ նրանք սպառնում են «կոտրել լսափողերը», ապա երգերից ստացած զգացումները մեզ վրա լցնելով»։ Նա հավելեց, որ «կա համակրանք «Perfect Places»–ի ոչ կատարելիության մեջ։ Սա երգ է այն մասին, որ չգիտես ինչ ես անում, կամ ինչու… Չկա ոչ մի կատարյալ երգ կամ կատարյալ վայր․ չկա ոչ մի մուսա հետևելու համար, քան դու՝ ինքդ, անգամ եթե դրան հետևելով դու զգում ես կորած (երիտասարդ և ամաչկոտ), այնպիսին, ինչպիսին էիր ամենասկզբում»[3]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդը կատարել է երգը The Tonight Show Starring Jimmy Fallon հեռուստաշոուի ժամանակ 2017 թվականի հունիսի 16–ին՝ Melodrama–ի թողարկման օրը[4]։ Նա երգել է նաև Much Music Video Awards մրցանակաբաշխության ժամանակ 2017 թվականի հունիսի 18–ին։ Իսկ 2017 թվականի հուլիսի 17–ին Լորդը կատարեց երգի մեկ այլ տարբերակ Late Night with Seth Meyers հեռուստաշուում։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 21–ին Լորդը գրեց բաց նամակ, որում ասում է, որ նա նկարահանում է տեսահոլովակը, իսկ արդեն օգոստոսի 1–ին Ինստագրամում ասաց, որ տեսահոլովակը կթողարկվի օգոստոսի 3–ին։ Ռեժիսոր է հանդիսացել Գրանտ Սինգերը, ով նաև նկարահանել է Green Light–ի տեսահոլովակը[5][6]։

Հիթ–շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (2017) Հորիզոնական
Ավստրալիա ARIA[7] 44
Բելգիա Ultratip Flanders[8] 23
Բելգիա Ultratip Wallonia[9] 10
Կանադա Canadian Hot 100[10] 76
Խորվաթիա (HRT)[11] 64
Չեխիա Singles Digitál Top 100[12] 83
Դանիա Airplay Tracklisten[13] 9
Նոր Զելանդիա RIANZ[14] 11
Սլովակիա Singles Digitál Top 100[15] 76
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[16] 95
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[17] 13
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rock Airplay (Billboard)[18] 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hear Lorde's New Existential Party Anthem 'Perfect Places'». Rolling Stone. 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  2. Pelly, Jenn (2017 թ․ հունիսի 1). «"Perfect Places" Review». Pitchfork. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  3. Cook-Wilson, Winston (2017 թ․ հունիսի 1). «On "Perfect Places," Lorde Searches For Where and What She Wants to Be». Spin. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  4. «Watch Lorde Perform Artful 'Perfect Places' on 'Fallon'». RollingStone. 2017 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  5. «where all the boors lay sound and still, and all the pains you've tried to kill; when you have said goodbye to grace, then you are in the perfect place. — THURSDAY». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «THURSDAY». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  7. Australian-charts.com — Lorde — Perfect Places. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 24 June 2017.
  8. Ultratop.be — Lorde — Perfect Places (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 21 July 2017.
  9. Ultratop.be — Lorde — Perfect Places (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 14 July 2017.
  10. <Lorde/chart?f=793 Lorde Album & Song Chart History Canadian Hot 100 for Lorde. Ստուգվել է 27 June 2017.
  11. «Croatia ARC TOP 40». HRT. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201725 into search. Ստուգվել է 27 June 2017.
  13. Lorde — Perfect Places Hitlisten.nu (դան.). Tracklisten. IFPI Danmark & Nielsen Music Control. Ստուգվել է 21 August 2017.
  14. Charts.org.nz — Lorde — Perfect Places. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 9 June 2017.
  15. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201723 into search. Ստուգվել է 27 June 2017.
  16. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 18 June 2017.
  17. <Lorde/chart?f=344 Lorde Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Lorde. Ստուգվել է 27 June 2017.
  18. <Lorde/chart?f=1228 Lorde Album & Song Chart History Billboard Rock Airplay for Lorde. Ստուգվել է 8 October 2017.