Nokia N950

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nokia N950
Nokia N950
Nokia N950

Nokia N950 (գործարանային մակնիշ-680) — QWERTY-ստեղնաշարով սմարթֆոն, թողարկված 2011թվականից, Nokia ընկերության կողմից։ Համարվում է առաջին սարքավորումը, որն աշխատել է MeeGo օպերացիոն համակարգով։ Թողարկվել է 5000 նմուշ և անվճար տրամադրվել է օպերացիոն համակարգի մասնագետներին, 250 հատ տրվել է open-source- MeeGo ընկերության հետ համագործակցող անձանց, մնացածը՝ Nokia Developer Network ընկերության աշխատակիցներին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nokia N950- ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ունի «հորիզոնական սահիկ»։ Նրա վրա տեղադրված է չորսշարքանի QWERTY-մստեղնաշարը։ Nokia E7-ի նման ունի սահող մեխանիզմ, սակայն տարբերվում է հիմնականում ստեղնաշարի դիրքով՝ այն ձգված է էկրանի ստորին եզրագծով[1]։ Սարքի կաղապարը պատրաստված է սև ալյումինից, պլաստիկ ներդիրով։ Հակառակ կողմոիւմ տեղադրված են տեսածցիկի աչքը և երկու սեղմակներ։ Ձախ կողմում սլաքի պատկերով բացվող կաթարիչն է, որի տակ գտնվում է SIM-քարտի համար նախատեսված ստանդարտ չափսերով փոսիկը։ Աջ կողմում տեղադրված է ձայնի կարգավորման վահանակը։ Վերևում գտնվում է mini-jack և MicroUSB միացման փոսիկը, ինչպես նաև անջատիչը։ Ստորին հատվածում խոսափողն է։ Ծրագրային ապահովումը նման է իր նախորդների կառուցվածքին։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]