NetEase

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NetEase
Տեսակբիզնես ձեռնարկություն, կայք, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էհունիս 1997
ՀիմնադիրDing Lei?
ՎայրՀանչժոու, Չինաստան
Երկիր Չինաստան
ՏնօրենDing Lei?
Արդյունաբերությունտեխնոլոգիական արդյունաբերություն
Աշխատողների թիվ10 004 մարդ
Դուստր ընկերություններYoudao?, NetEase Games?, NetEase Cloud Music?, NetEase News? և Q112586584?
Կայք163.com(չին.)
Բորսա և SEHK: 9999[1]
 NetEase Վիքիպահեստում

NetEase, Inc., առցանց տեխնոլոգիական չինական ընկերություն, որը տրամադրում է առցանց ծառայություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին Դին Լեեմի կողմից։ NetEase ընկերությունը մշակում և ղեկավարում է անհատական համակարգիչների և բջջային սարքերի համար նախատեսված առցանց խաղեր, տրամադրում է գովազդային և էլեկտրոնային փոստի ծառայություններ Չինաստանում։ Աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է, որը զբաղվում է համացանցով և համակարգչային խաղերով։

NetEase կողմից մշակված խաղերից են՝ Westward Journey, Tianxia III, Heroes of Tang Dynasty Zero, Ghost II, Nostos և Onmyoji։ NetEase նաև համագործակցում է Blizzard ընկերության հետ ղեկավարելով նրանց խաղերի չինական տարբերակները, ինչպիսին են՝ World of Warcraft, StarCraft II և Overwatch։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

NetEase ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։ Ընկերության հիմնական ուղղութուններից մեկը համարվում է որոնման համակարգերի մշակումը[2] և զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղերի մշակումը։ 2012 թվականի մայիսի տվյալներով ընկերության արժեքը կազմում է 7,8 միլիարդ դոլար, իսկ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով ընկերությունում աշխատում էր ավելի քան 6000 մարդ[3]։ 2012 թվականին պաշտոապես ընկերության անվանումը փոխվեց NetEase.com-ից դառնալով NetEase, Inc[4]։ NetEase ընկերության գործընկերներից մեկը Coursera նախագիծն է[5]։

2004 թվականին ընկերության հիմնադիր Դին Յեյը արժանացավ Wharton Infosys Business Transformation մրցանակին, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ դերակատարության համար[6]։

Ընկերությանն է պատկանում 163.com-ը, որի ամենամյա այցելությունների քանակը կազմում է 1․8 միլլիոն սկսած 2008 թվականից[7]։ 2013 թվականին, համաձայն Alexa Internet-ի տվյալների կայքը այցելությունների քանակով զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.netease.com/
  2. «Netease Search Engine - Youdao/yodao spider». Httpuseragent.org. 2008 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «NetEase Fact sheet 1Q12». Phx.corporate-ir.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «NetEase English Name Changes» (չինարեն). Sina.com. 2012 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  5. «Coursera partners with NetEase to deliver free online learning in China». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Infosys and Wharton School Announce the Wharton Infosys Business Transformation Awards 2004 for Asia Pacific» (PDF) (անգլերեն). Deutsche Bank. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. us Data Only (2011 թ․ հոկտեմբերի 26). «Siteanalytics.compete.com». Siteanalytics.compete.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.