MAS էլեկտրոնային վճարային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՄԱՍ (MAS) էլեկտրոնային վճարային համակարգ, կամ կարճ ասած՝ ՄԵՊՍ-ը (MEPS) Սինգապուրում միջբանկային վճարումների և միջոցների փոխանցումների համակարգ է, որը նախատեսված է միայն Սինգապուրյան դոլարի (SGD) համար[1]։ Այն գործարկվել է 1998 թվականի հուլիսին և պատկանում և կառավարվում է Սինգապուրի արժութային մարմնի (Monetary Authority of Singapore, MAS) կողմից։ Միջոցների անվերադարձ փոխանցումը և իրական ժամանակում փոխանցումներ կատարելու հնարավորությունը ՄԵՊՍ-ի հիմնական առանձնահատկություններից են։

2006 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ համակարգը թարմացվել է ՄԵՊՍ+ տարբերակի, որն իր մեջ ներառում է բարելավված գործառույթներ, ինչպիսիք են Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն (SWIFT) հաղորդագրության ձևաչափերի և ցանցի օգտագործումը, ինչպես նաև խցանումների ավտոմատ հայտնաբերումն ու վերացումը[2]։

ՏԵս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MAS Electronic Payment System (MEPS+)». Monetary Authority of Singapore. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Payment, clearing and settlement systems in Singapore» (PDF). BIS.org. 2011. էջ 17. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.