Finvenkismo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Finvenkismo՝ գաղափարախոսություն էսպերանտո շարժման ներքո, որն իր արմատներն է առնում էսպերանտոյի ստեղծող՝ Զամենհոֆից։ Անվանումը սերում է Fina Venko (Վերջնական Հաղթանակ) գաղափարից, որն խորհրդանշում է այն պահը, երբ երկրագնդի բնակիչների մեծամասնությունը (կամ գրեթե բոլորը) կտիրապետեն էսպերանտոյին որպես երկրորդ լեզու։ Այսպիսով ֆինվենկիստը այն անձն է, որը հույսով է լցված և/կամ ջանքեր է գործադրում Էսպերանտոյի Վերջնական Հաղթանակի հաստատման կապակցությամբ։ Որոշ ֆինվենկիստների կարծիքով, էսպերանտոյի այս Վերջնական Հաղթանակը կարող է օգնել աշխարհում պատերազմների, շովինիզմի և մշակութային հալածման արմատային վերացմանը։

Վերջին ժամանակներում որոշ էսպերանտիստներ փարձեր են ձեռնարկում փոխարինել Fina Venko (Վերջնական Հաղթանակ) արտահայտությունը Fina Sukceso (Վերջնական Հաջողություն) արտահայտությամբ, քանի որ Fina Venko-ն կարող է մարտական երանգներներշնչել։