CodeChef

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսակձեռնարկություն
ՀեղինակBhavin Turakhia?
Լույս տեսավ՝2009
Կայքcodechef.com(անգլ.)

CodeChef, սպորտային ծրագրվորման համար նախատեսված վեբկայք։ Սա անվճար կրթական համակարգ է[1][2][3], որը հանդիսանում է պլատֆորմ ուսանողների, ծրագրային ապահովման երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են ստուգել իրենց հմտությունները շնորհիվ օնլայն կուրսերի[4]։ Բացի դա CodeChef For Schools ծրագիրը նախատեսված է երիտասարդ և տաղանդավոր աշակերտների «որսի» համար[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի Directi ընկերությունը թողարկեց CodeChef կայքը, որի հիմնական նպատակը՝ օգնել ծրագրավորողներին ամրապնդել իրենց գիտելիքներ մասնակցելով բազմաթիվ մրցույթների։

2010 թվականի հուլիսին, Directi և CodeChef-ը միասին մեկնարկեցին՝ "Go for Gold"-ը, որպեսզի թույլ տան հնդկական թիմերին մասնակցել Ուսանողական ծրագրավորման միջազզգային մրցությի եզրափակչին[6][7][8]։

2013 թվականի հուլիսին CodeChef և Direct սկսեցին նոր ծրագիր՝ «CodeChef for Schools», որի նպատակը դպրոցներում ծրագրավորման զարգացումն է։ Սա կատարվում էր նրա համար, որպեսզի հնարավորություն ընձեռնվի հնդիկ աշխակերտների մասնակցել՝ Ինֆորմատիկային միջազգային օլիմպիադային։ Մրցույթը մասնակիցներից պահանջում է բազային հմտությունների իմացություն, ինչպիսին են օրինակ խնդիրների անալիզ, ալգորիթմների մշակում և տվյալների կառուցվածք, ծրագրավորում և թեստավորում։

Նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամսյա ծրագրավորման մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

CodeChef-ը ամեն ամիս կազմակերպում է 3 մրցույթ, որոնց մասնակցելով մասնակիցները կարող են ստանալ մրցանակներ։ Long Challenge-ը տաս օր տևողությամբ մրցույթ է, որում ներկայացվում են 8 տարբեր դժվարության հարցեր։ Այս մրցությը անց է կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը։ Lunchtime մրցույթը նախատեսված է աշակերտների համար, որպեսզի խթանեն նրանց ծրագրավորման հմտությունները։ Այս երեքժամյա մրցույթը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը՝ ընդգրկելով 4 հարց։ Երրորդ մրցությը, որը կրում է «Cook-Off» անունը, անց է կացվում յուրաքանչյուր ամսվա երկրորդ կիրակի օրը և բաղկացածը է 5 հարցից, որոնք պետք է լուծվեն 3 ժամում։

Go For Gold[խմբագրել | խմբագրել կոդը]

Go For Gold-ը մեկնարկվել է Directi և CodeChef-ի կողմից, որը օգնություն է տրամադրում հնդկական թիմերին հաղթել ACM-ICPC եզրափակչում։ Այս մրցույթի շրջանակներում այն հնդկական թիմը, որը համեմատ մյուս հնդկական թիմերի վաստակում է ամենաշատ միավորները, ստանում է Go For Gold մրցանակը և դրամաշնորհ[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Directi». Team Directi. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «Directi officially launches CodeChef». 2009 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  3. «CodeChef.com». Mumbai Mirror. 2009 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  4. M Saraswathy (2013 թ․ հուլիսի 30). «Directi launches CodeChef for Indian school kids». Business Standard. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  5. «Directi launches CodeChef for India school kids'». Zdnet.
  6. Dipal Gala (2012 թ․ սեպտեմբերի 11). «The Olympics of Coding!». Education Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  7. «Directi announces Go for Gold». Indian Express. 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  8. «Directi announces 'Go for Gold'». India Infoline. 2010 թ․ հուլիսի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  9. indiainfoline.com. «Directi's 'Go for Gold' initiative helps Indian programmers excel» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  10. «Directi announces Go for Gold». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  11. «Directi Go for Gold Initiative | CodeChef». www.codechef.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.