Astigmatic (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Astigmatic
Քշիշտոֆ Կոմեդայի
Թողարկվածմարտի 13, 1966
Ժանրավանգարդ ջազ
ԼեյբլPolskie Nagrania Muza

Astigmatic-ը լեհ դաշնակահար և կոմպոզիտոր, լեհական ջազի ազգային դպրոցի նախահայր Քշիշտոֆ Կոմեդայի ստուդիական ալբոմն է։ Այն հաճախ համարում են Կոմեդայի գլուխգործոցը և լեհական և եվրոպական լավագույն ջազային ալբոմներից մեկը[1][2][3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Astigmatic-ը բաղկացած է երեք երկար սկավառակներից՝ բոլորը գրված Կոմեդայի կողմից։ «Kattorna» (շվեդերեն «էգ կատուներ»)[1] բաժինը հիմնված է Կոմեդայի՝ «Կատուները» ֆիլմի համար գրած երաժշտության վրա[4]։ «Svantetic» բաժինը նվիրված է շվեդ պոետ Սվանտե Ֆոյերստերին, որը Կոմեդայի ընկերն էր[5]։ Երաժշտությունը բազմաթիվ տարբեր տարրեր է խմբավորում՝ ներառյալ մոդալ ջազ, իմպրովիզացիաներից ոգեշնչված ազատ ջազ, երաժշտական ճշգրիտ ձևեր, ալեատորիկայի տարրեր և ավանգարդ երաժշտություն՝ տեմբրի գործածությամբ, միևնույն ժամանակ, հեղինակը երաժշտությունը համեմում է անհատական արտահայտչականությամբ և դրամատիկ քնարերգությամբ, որը համեմատվել է ուշ շրջանի ռոմանտիկ երաժշտության հետ[2][6]։

Տարածում և հռչակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Penguin Guide to Jazz» հանդեսի հեղինակներ Ռիչարդ Քուկը և Բրայան Մորթընը ալբոմն անվանել են «Եվրոպայում երբևէ թողարկված լավագույն ջազային ալբոմներից մեկը» և այն ներառել իրենց 1001 լավագույն ջազային ձայնագրությունների ցանկում[3]։ Երաժշտական քննադատ Ստյուարտ Նիքըլսոնը գրել է, որ այն «դարձել է եվրոպական ջազի զանգակատուն՝ իր քննադատներով, որոնք մատնանշում են, թե ինչպես այս ալբոմը նշանավորեց շեղում ամերիկյան գերիշխող մոտեցումից՝ ի ցույց դնելով հատուկ եվրոպական գեղագիտության»[7]։ Նույն կերպ «Jazzwise» ամսագիրը նշում է, որ այն «ջազային հորինվածքի եվրոպական գեղագիտության ձևավորման կարևորագույն ներդրումներից մեկն է», ալբոմին հատկացնելով 85-րդ հորիզոնականը «100 ջազային ալբոմներ, որ ցնցեցին աշխարհը» ցանկում[8]։ Մանֆրեդ Այքերը, ECM Records ձայնագրման ստուդիայի հիմնադիրը նկարագրում է Astigmatic-ը որպես նշաձող ջազի պատմության մեջ[9]։ Լեհական «Ջազային ֆորում» ամսագրի ընթերցողների քվեարկությամբ ալբոմը ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ[1]։ Գրելով ալբոմի 2016 թվականի վերաթողարկման մասին, բրիտանական «Fact» ամսագրի հեղինակ Մայքի Այքյու Ջոնսը նշում է. «Կոմեդայի ստեղծագործությունը գեղեցիկ է ու բարդ, դա հազվագյուտ դարակազմիկ ալբոմ է, որի ուժը դեռևս հզոր է՝ առաջին ունկնդրումից մինչև հազարերորդը»[10]։ Astigmatic-ից երաժշտական կտորներ շարունակաբար վերաձայնագրվել են լեհ ջազային երաժիշտների կողմից, ներառյալ Ուրսուլա Դուձիակը, Միխալ Ուրբանիակը և Տոմաշ Ստանկոն[2]։ Լեհական ազատ ջազի «Միլոշ» խմբի Asthmatic ալբոմի անունը հեգնական հղում է Astigmatic-ին[11]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի բոլոր ստեղծագործությունների հեղինակը Քշիշտոֆ Կոմեդան է[2][12]։

  • A կողմ-Astigmatic-22:50 րոպե,
  • B կողմ-Kattorna-7:20 րոպե, Svantetic-15:50 րոպե։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմեդա քառյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժանդակ անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «KRZYSZTOF KOMEDA – "Astigmatic"» (Polish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «"Astigmatic" – Krzysztof Komeda Quintet» (Polish). Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Morton, Brian; Richard Cook (2010) [1992]. The Penguin Jazz Guide: The History of the Music in the 1001 Best Albums. The Penguin Guide to Jazz (10th ed.). New York: Penguin. ISBN 978-0-14-104831-4.
  4. Liner notes by Andrzej Schmidt for Astigmatic (Power Bros 00125)
  5. Nicholson, Stuart (November 2008). «Krzysztof Komeda: The Lost Leader». Jazz Forum. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  6. Original liner notes by Adam Sławiński
  7. «Krzysztof Komeda – What the critics say». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  8. «The 100 Jazz Albums That Shook The World». Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  9. Subbotko, Donata. «Żółty mustang Krzysia – wywiad z żoną Krzysztofa Komedy». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  10. «Delia Derbyshire, Larry Levan and Tony Conrad: The month's best reissues and retrospectives». Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  11. Rerak, Sebastian (2012). Chłepcąc ciekły hel – Historia yassu. Gdynia: AKuKu Sztuka. էջ 272. ISBN 978-83-925374-1-0.
  12. «Astigmatic Polish Jazz Vol. 5 | Tomasz Stańko». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  13. «Astigmatic | Jazz Forum». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.