Android 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Android 10
Изображение логотипа
ՏեսակՕՀ, բջջային օպերացիոն համակարգ և software version?
ՍտեղծողԳուգլ և Open Handset Alliance
Առաջին թողարկումհուլիսի 20, 2019
ԱրտոնագիրApache արտոնագիր
Մասն էAndroid տարբերակների ցանկ
ՆախորդAndroid Pie
ՀաջորդAndroid 11
Կայքandroid.com/android-10/(անգլ.)
 Android 10 Վիքիպահեստում

Android 10, (մշակման ընթացքում Android Q և կոդային անունը Android Quince Tart թողարկումից հետո), Android օպերացիոն համակարգի 10-րդ տարբերակն է։

Android 10 օպերացիոն համակարգը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Google Pixel սմարթֆոնների համար, ինչպես նաև Essential Phone և Redmi K20 Pro սմարթֆոնների համար[1][2]։ OnePlus 7T սմարթֆոնը դարձավ առաջին սմարթֆոնը արդեն իսկ տեղադրված Android 10 օպերացիոն համակարգով[3]։

2022 թվականի օգոստոսի տվյալներով Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 22,3%-ի վրա տեղադրված է 10-րդ տարբերակը, ինչն էլ այս տարբերակին դարձնում է 2-րդ ամենաշատ օգտագործվողը։ Android-ով աշխատող պլանշետների մեջ այս տարբերակը իր հայտնիությամբ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, որի հաջորդում են Android Nougat 7.0 և 7.1 տարբերակները։ Android 10-ը ընհանուր առմամբ ստացել է դրական ակնարկներ օգտագործողների կողմից կապված դիզայնի և աշխատանքի հետ[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգո
Android Q լոգոտիպ

2019 թվականի մարտի 13-ին Google ընկերությունը թողարկեց օպերացիոն համակարգի բետա-տարբերակը Android Q անունով, միայն իր իսկ սմթարֆոնների համար՝ Pixel, այդ թվում Pixel-ի առաջին սերնդի սմարթֆոնները նույնպես ստացան ապահովում բազմաթիվ խնդրանքների շնորհիվ[6][7]։ Ընդհանուր առմամբ մինչև վերջնական տարբերակի թողարկումը թողարկվել է 6 բետա-տարբերակ[8]։

Բետա-փորձարկման ծրագիրը ընդլայնվեց 3 բետա-տարբերակի հետ միասին 2019 թվականի մայիսի 7-ին, որը հասանելի դարձավ 14 գործընկեր սմարթֆոնների համար։ Բետա-տարբերակի հասանելիությունը անհասանելի դարձավ Huawei Mate 20 Pro սմարթֆոնի համար 2019 թվականի մայիսի 21-ին սակցիաների պատճառով, սակայն արդեն մայիսի 31-ին հասանելիությունը վերականգնվեց[9][10][11][12]։

2019 թվականի հուլիսի 5-ին թողարվեց 4 բետա-տարբերակը։ Համակարգի դինամիկ թարմացումները ընգրկվեցին նաև բետա-տարբերակում[13]։

2019 թվականի հուլիսի 10-ին Google ընկերությունը թողարկեց 5-րդ բետա-տարբերակը՝ վերջնական SDK API 29-ով, ինչպես նաև սխալների ուղղմամբ։ 2019 թվականի օգոստոսի 7-ին թողարկվեց 6-րդ վերջնական տարբերակը։

2019 թվականի օգոստոսի 22-ին հայտարարվեց, որ Android Q կտարածվի բացառապես ինչպես «Android 10» առանց կոդային անունի։ Google-ը դադարեցրեց օպերացիոն համակարգերին անվանել հրուշակեղենի անունով, պատճառաբանելով այն հանգամանքը, որ դա համապատասխան չէ միջազգային տարբերակներին։ Սակայն համակարգը ունի կոդային անվանում՝ Quince Tart, այդ մասին կարելի է տեղեկանալ շնորհիվ համակարգի մասին տեղեկություն տվող ծրագրի[14]։

Վերջնական տարբերակը թողարկվեց 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Pixel սմարթֆոնների շարքի համար[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacob Kastrenakes (2019 թ․ սեպտեմբերի 3). «The Essential Phone is already being updated to Android 10». The Verge (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  2. Dieter Bohn (2019 թ․ սեպտեմբերի 3). «Android 10 officially released for Google Pixel phones». The Verge (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  3. «OnePlus 7T review». GSMArena.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  4. «Google will require all devices launched after January 31, 2020 to run Android 10». GSMArena.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  5. «China Ports Android 10 to Homegrown Triple-Core RISC-V SoC». web.archive.org. 2021 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  6. «Названы самые популярные версии Android». 4pda. 2022 թ․ մայիսի 23.
  7. «Android version distribution chart for May 2022». 9to5google (անգլերեն). 2022 թ․ մայիսի 20.
  8. «Introducing Android Q Beta». Android Developers Blog. 2019 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  9. «Mobile & Tablet Android Version Market Share Worldwide». StatCounter Global Stats (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  10. «Tablet Android Version Market Share Worldwide». StatCounter Global Stats (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  11. «Program Overview». Android Developers Blog. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  12. «Android Q timeline: Six betas planned, final release in Q3». Android Police. Illogical Robot LLC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  13. «What's New in Android: Q Beta 3 & More». Android Developers Blog. 2019 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  14. «Google releases Android Q Beta 5 with several gestural navigation tweaks». Android Developers Blog. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  15. Peter Kostadinov (2019 թ․ օգոստոսի 26). «Android 10 release date confirmed: Here's when Google will release it to Pixel phones». PhoneArena.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. Олег Илюхин (2019 թ․ օգոստոսի 26). «В Google назвали дату выхода Android 10». Вести.Ру. ВГТРК. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.