25 Miles to Kissimmee

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
25 Miles to Kissimmee
Fool's Garden-ի
Թողարկված2003
Ժանրփոփ, փոփ-ռոք, սոֆթ-ռոք[1]
ԼեյբլPolydor
Մասնագիտական ակնարկ
Fool's Garden-ի ալբոմների ժամանակագրություն
For Sale 25 Miles to Kissimmee Who Is Jo King?

25 Miles to Kissimmee, գերմանական Fool's Garden փոփ-ռոք խմբի հինգերորդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 2003 թվականին Polydor Records լեյբլով։ Վերնագրային երգը մի աղջկա մասին է, որը փորձում է գայթակղել իր ամուսնացած ուղևորին։ Առանց պատճառի աղջիկը նրան տանում է քաղաքից քսանհինգ մղոն հեռու (40կմ)։

Քննադատները բացասական գնահատական են տալիս ալբոմին այն պատճառով, որ 25 Miles to Kissimmee-ի երաժշտությունները տխուր են։ Ինչպես նաև նշում են, որ ալբոմը չունի որևէ գաղափար։ Սակայն, գերմանական laut.de պորտալի կարծիքով, ալբոմում, այնուամենայնիվ, կան լավ երգեր։ «Glory» և «Reason» բալլադները բնութագրվում են որպես «գեղեցիկ», «զգայուն» և «անկեղծ»։ Սրանք լսողի համար բացահայտում են նոր մի աշխարհ։ «Closer» և «Silence» երգերը արտահայտում են բաժանումի դժվարությունը, սերը դեպի հարազատները։ Իսկ «I Won't Kill Myself» երգը կոչ է անում մարդկանց սիրել կյանքը, երբեք այն վտանգի տակ չդնել, ինքնասպանություն չգործել[3]. Առևտրային տեսակետից ալբոմը հաջողություններ չունեցավ, ինչը և հանդիսացավ խմբի ստեղծագործական ճգնաժամի պատճառ։ Արդյունքում խումբը լքում են Թոմաս Մանգոլդը, Ռոլանդ Ռյոլը և Ռալֆ Վոխելեն։ Բայց այդ նույն տարին խմբին միանում են Գաբրիել Հոլցը, Դիրկ Բլյումլեյնը և Կլաուս Մյուլերը[4]։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Closer» - 3։34
  2. «Tears Run Dry» - 5։37
  3. «Dreaming» (բնօրինակ տարբերակը) - 3։51
  4. «Bighouse Pyromaniac» - 3։21
  5. «Bighouse» (reprise) - 1։12
  6. «Material World» - 4։37
  7. «Reason» - 4։32
  8. «Glory» - 4։41
  9. «25 Miles to Kissimmee» - 3։35
  10. «Silence» - 3։59
  11. «I Won't Kill Myself» - 3։23
  12. «Ismael» - 3։42
  13. «Rolling Home» - 2։45
  14. «Closer» (2001 թվականի տարբերակով) - 4։35

Ձայնագրման մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պյոտր Ֆրոնդենտալեր - վոկալ
  • Ֆոլկեր Խինկել - կիթառ, բեք-վոկալ
  • Ռալֆ Վոխելե - հարվածային
  • Ռոլանդ Ռյոլ - ստեղնաշարային
  • Թոմաս Մագոլդ - բաս-կիթառ
  • Գելմուտ Գատլեր - բաս-կիթառ «Tears Run Dry», «Material World» և «I Won't Kill Myself» երգերում
  • Յոհեն Շմեյլբախ - հարվածայիններ «Tears Run Dry», «Material World» և «25 Miles to Kissimmee» երգերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «25 Miles to Kissimmee» (ռուսերեն). Last.fm. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  2. Vicky Butscher. (2003 թ․ մայիսի 5). «25 Miles to Kissimmee» (գերմաներեն). laut.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  4. «Fool's Garden» (գերմաներեն). laut.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.