Ֆրանսիայի մշակույթ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ֆրանսիայի մշակույթը՝ ֆրանսիացիների մշակույթը, ստեղծված է աշխարհագրական պայմանների և խոշոր պատմական իրադարձությունների ազդեցության տակ։ Փարիզը և ընդհանրապես Ֆրանսիան մեծ դեր է խաղացել, եղել են էլիտար մշակույթի և դեկորատիվ արվեստի կենտրոն, XVII դարից սկսած։ Ավելին, նրա դերը մշտապես աճել է տնտեսական աճով, Ֆրանսիայի քաղաքական և ռազմական ազդեցությունը։ Ֆրանսիայի մշակութային մասն են կազմում պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները , հարուստ պատմությունն ու մշակույթը , հեքիաթային բայրերն , իրենց հեքիաթային տեսարաններով , հարմարավետ ու շքեղ քաղաքներով,որոնք իրենց մոտ են կանչում տարեկան հազարավոր զբոսաշրջիկների։ Այս ամենի մասին է վկայում հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դը Բալզակի ,<<Տեսնեմ Փարիզը և նոր մեռնեմ>>, արտահայտությունը։
Բացի մշակութային և գեղեցիկ քաղաքներից , Ֆրանսիական մշակույթի մասն են կազմում Ալպիական լեռների սպիտակ գագաթները , Միջերկրականի և Ատլանտյանի հրաշալի լողափները, վիթխարի ամրոցներն ու պալատները, լայնարձակ խաղողի այգիները , և իհարկե այն վայրերը , որտեղ իրենց հուշն ու ավանդն են թողել ֆրանսիական հայտնի դեմքերը։ Ֆրանսիայի մշակութային սիրտն է համարվում նորաձևութայն և արվեստների , ինչու չէ նաև սիրո քաղաք ՝ Փարիզը։ Փարիզում հատկապես հայտնի են Սան-Լուի թաղամասերը , որը քաղաքի պատմական կենտրոնն են կազմում։
Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում , կա մի ուրիշ սիրտ ՝ դա Սիտեում գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարն է , հիմնադրված 1160թ, և ավարտված 1245թ ։ Գոթական ճարտարապետության գլուխգործոց ապշոցնող իր վեհ տեսքով և շքեղությամբ, հրաշալի զանգագատնով , աշտարակներով, քանդակներով։
Փարիզից թչ հեռու է գտնվում <<Կարնավալեն >> Փարզիզ պատմության թանգարանը , որտեղ ցուցադրված են թագավորական սենյակներ և ամենօրյա օգտագործման պարագաներ, այստեղ ցուցադրվումեն նաև տիկնիկների մեծ հավաքածուներ։
Սենայի ձախ ափին է գտնվում <<[1] Ֆրանսիայի երկաթե տիկինը >> կամ Էֆելլյան աշտարակը, կառուցված 1887-1889թթ, ունի 320մ. բարձրություն , աշտարակի ծանրությունը կազմում է 10000 տոննա։ Էֆելյան է կոչվել ի պատիվ Գուստավ Էյֆելի ։ Փարիզի տեսարժան վայրերից են Շայո պալատը[2], հաշմանդամների տունը տաճարով և Նապոլեոնի գերեզմանատեղիով |: Քաղաքի մշակութային մանս է կազմում աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոններից մեկը՝ Սորբոնի համալսարանը , որտեղ նաև ելույթ ՝ է ունեցել հայ մեծանուն կոմպոզիտոր[3]՝ Կոմիտասը։ Քաղաքի մշակութային կոլորիտի մի մասն են կազմում Լյուքսեմբուրգյան այգին , Փառքի տաճարը , Միջնադարի թանգարանը , որտեղ ցուցադրվում են հայտնի արվեստի նմուշներ , գոբելեններ , փայտե իրերի հավաքածուների մի շարք նմուշներ։
Սիրահարների քաղաք Փարիզում կա մի հատուկ հուշարձան , սիրահարների պատը `Le mur de je t'aime , որի վրա աշխարհի 314 լեզուներով գրված է <<|Ես քեզ սիրում եմ >>, արտահայտությունը , կա նաև Բրալյան տարբերակը կույր մարդկանց համար[4]։
Ֆրանսիայի պատմամշակութային ամենահյտնի վայրը դա [1] Վերսալյան պալատն է , որը ամենամեծն է ամբողջ Եվրոպայում , աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի ամբողջությամբ և ներդաշնակցությամբ ։ Այնտեղ միահյուսված են կլասիցիզմը և բարոկկոն , ինչը ևս հրաշագեղ և շքեզ է դարձնում պալատի տեսքը։
Հիացած Վերսալյան պալատի շքեղությամբ Պետրոս I-ը հրամայում է մի այդպիսի շքեզ և պերճաշուք պալատ կառուցել Պետերբուրգում , բայց Վերսալը մնում է անկրկնելի և շքեզ իր ոճի մեջ մինչ այսօր։
Ֆրանսիայի և Ֆրանսիական մշակույթի մասին կարելի է անվերջ խոսելը , բայց այդ ամենը տեսնելու և զգալու համար , հարկավոր է գոնե մեկ անգամ լինել Ֆրանսիայում տեսնելու և զգալու այն , ինչի մասին խոսվում է դարեր շարունակ ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հետաքրքրաշարժ փաստեր Փարիզի Էյֆելյան աշտարակի մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Գասպարյան, Լուսինե (09.10.18). «Ֆրանսիա - տուրիզմ, տեսարժան վայրեր և այլ տեղեկություններ (France Travel Guide) | Տուրիզմ և հանգիստ». www.travelnews.am (ամերիկյան անգլերեն). Լուսինե Գասպարյան. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Ամենահետաքրքիր փաստերը՝ Փարիզի մասին (լուսանկարներ)». operativ.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.