Օտարում (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտարում (այլ կիրառումներ)

Օտարում քաղաքացիական իրավունքում, սեփականության կամ օպերատիվ կառավարման իրավունքով գույքի հանձնումը այլ անձի։ Կատարվում էր օրենքով սահմանված կարգով՝ հատուցմամբ (օրինակ, առուծախ) կամ անհատույց (օրինակ, նվիրատվություն)։ Օտարման իրավունքը պատկանում էր սեփականատիրոջը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում, նաև՝ ոչ սեփականատերերին։ Օտարման հարկադիր եղանակների մեջ էին մտնում ազգայնացումը, բռնագրավումը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։