Օսկար Կիտենյո մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

13°58′35″ հս. լ. 89°34′07″ ամ. ե. / 13.976389° հս. լ. 89.568611° ամ. ե.

Օսկար Կիտենյո մարզադաշտ
Օսկար Կուիտենյո մարզադաշտ
Ամբողջական անվանում Էստադիո Մունիսիպալ Օսկար
Ալբերտո Կիտենյո
Նախկին անվանումներ Էստադիո Մունիսիպալ դե Սանտա Անա
Տեղագրություն Սալվադոր Սանտա Անա, Սալվադոր
Հիմնադրված 17 հոկտեմբերի 1962
Բացված 3 փետրվարի 1963
Սեփականատեր Alcaldía Municipal de Santa Ana
Տարողություն 16 000
Տնային թիմ CD FAS
Դաշտի չափսեր 107x68

Մունիսիպալ Օսկար Ալբերտո Կիտենյո մարզադաշտը (իսպաներեն՝ Estadio Municipal Óscar Alberto Quiteño) բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է Սալվադորի Սանտա Անա քաղաքում: Սկզբնապես այն կրում էր Էստադիո Մունիսիպալ անվանումը (Estadio Municipal de Santa Ana), այնուհետև ստացավ ֆուտբոլիստ Օսկար Կիտենյոյի (Óscar Alberto Quiteño) անունը: Մարզադաշտը տեղավորում է 16 հազար հանդիսականի:

[խմբագրել] Պատմությունը

Սանտա Անայում նոր մարզադաշտի կառուցման խթան հանդիսացավ տեղի ՖԱՍ ֆուտբոլային ակումբի կողմից նվաճած հինգերորդ չեմպիոնական տիտղոսը երկրի առաջնությունում, և 1962թ. հոկտեմբերի 17-ին կայացվեց որոշում սկսելու շինարարությունը: Մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 1963թ. փետրվարի 3-ին: 1977թ. մարզադաշտը անվանակոչվեց Էստադիո Օսկար Ալբերտո Կիտենյո` ի պատիվ սալվադորցի դարպասապահի, որը մահացավ 1973թ. խաղադաշտում Կոստա Ռիկայի Օրիոն ակումբի հետ ընկերական հանդիպման ժամանակ:

[խմբագրել] Հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով